Բժշկությունն ԱՅԼ ԿԵՐՊԱՅԼ ԿԵՐՊ հեղինակավոր խաղի թեմատիկ հավելվածն է՝ նախատեսված բժշկությունից, կենսաբանությունից, մարդու անատոմիայից և առողջապահությունից հասկացող ու հայերենին տիրապետող ալկերպասերների համար:

Անհրաժեշտ է որքան հնարավոր է շատ բառ բացատրել թիմակիցներին այլ կերպ՝ չօգտագործելով նույնարմատ բառեր և այդ բառերի թարգմանությունն այլ լեզուներով:
Յուրաքանչյուր գուշակած բառը 1 միավոր է։ Առաջադրանքը կատարելու համար տրվում է 1 րոպե։
Աննկարագրելի ուրախ ժամանցից բացի, խաղը հնարավորություն է տալիս ստուգել և նույնիսկ համալրել իրավական գիտելիքների պաշարը:

Մասնակիցների նվազագույն թիվը՝ 4, առավելագույնը՝ անսահմանափակ։

Ինչու՞ խաղալ «Բժշկությունն ԱՅԼ ԿԵՐՊ»

Խելահեղ մասնագիտական ժամանց հայերենով՝ առանց օտար բառեր գործածելու:

Որտե՞ղ

Հավաքույթներին, տանը, ակումբում կամ ճամփորդելիս:

Ու՞մ հետ 

Բժշկությունից և առողջապահությունից հասկացող ընկերների, գործընկերների, համակուրսեցիների…

Նույնիսկ կազմակերպել մասնագիտական «ինտելեկտուալ պայքար» առողջապահության համակարգի կարկառուն ներկայացուցիչների միջև:

Տուփի պարունակությունը`
▪       120 քարտ
▪       խաղի կանոնները մեկնաբանող թերթիկ

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Բժշկությունն Այլ կերպ. թեմատիկ հավելված”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...