Ամանորին մեր թիմը որոշել է մի քանի օր հանգստանալ: Շուտով կվերադառնանք հետաքրքիր նորություններով
Սիրով կսպասենք քեզ
+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
2,350 ֏
| Թարգմանություն | Էմմա Ալեքսանդրյան |
|---|---|
| Կազմող | Մեհդի Ազարյազդի |
| Հրատարակչություն | Էդիթ Պրինտ |
| Մատենաշար | Լավ հեքիաթներ խելացի երեխաների համար |
| Կազմ | Փափուկ |
| Տարեթիվ | 2016 |
| Էջեր | 152 |
| Ֆորմատ | 145x200 մմ |
| ISBN | 978-9939-75-087-3 |
| Լեզու | Հայերեն |
| Զանգվածը | 250 գ |
Այս գիրքը «Լավ հեքիաթներ խելացի երեխաների համար» շարքի չորրորդ հատորն է, որի պատումները վերցվել են «Գոլեստան և մոլեստան» գրքից:
Գոլեստան ասելով նկատի ունենք պարսիկ գրող Սաադիի «Գոլեստան» գիրքը (1258թ.): «Գոլեստանն» ուներ նոր և աննախադեպ ոճ ու արտահայտչաձև: Այն իր բառուբանով ավելի ճոխ էր, իսկ իմաստով՝ առավել բազմաբովանդակ, քան մինչ այդ գրված բոլոր գործերը: Նրա չափածոն և արձակը անթերի էին ու հղկված, զանազան պատումները քաղցր էին ու հաճելի: Շուտով գիրքը ճանաչում գտավ ամենուր և դարձավ ամենքի կողմից պահանջված, գնահատելի և սիրելի, այդ իսկ պատճառով հենց Սաադիի ժամանակներից ի վեր Գոլեստանի արձակը և Սաադի գրելաոճը մեծ ընդունելություն գտան բոլորի կողմից:
Գիրքը վերնագրել ենք «Գոլեստան և մոլեստան», որպեսզի հստակեցվի, որ այս գրքի պատմվածքները միայն Գոլեստանից չեն վերցված: «Մոլեստան» ասելով նկատի չունենք միայն հենց այս գիրքը, այլ Գոլեստանի նմանությամբ գրված բոլոր ստեղծագործությունները, որոնք ի մի են բերվում և ներկայացվում այս անվան ներքո:
Only logged in customers who have purchased this product may leave a review.
Reviews
There are no reviews yet.