«Գրողի տարածը» գիրքն ընդգրկում է հայ ժամանակակից գրող Վահե Ղուկասյանի «Գրողի տարածը» վիպակը և երկու պատմվածք:

«Գրողի տարածը» իրական կամ հորինված պատմություն է ֆանտաստ գրողի, հակածխախոտային ֆանատիզմի ու, իհարկե, սիրո մասին։

Վահեին որպես խելահեղ ընթերցող եմ հիշում. մարդ, որ կարդում էր աշխարհը: Իսկ հիմա նրա գրականության պահն է` բացարձակ ընթերցողից դեպի բացարձակ գրող:

Արամ Պաչյան

Կան ստեղծագործություններ, որոնք կարդում ես` ասես սեփական ձեռքով գրելով: Վահեի վիպակն այդպիսին է: Այն խուտուտ է տալիս մատներս, զգացումներս, աչքերս: Ու խնդիրն ամենևին այն չէ, որ ամեն տողը կենդանի է ֆիլմի կադրի նման կամ ամեն իրավիճակ ասես դավադրաբար բազմազան է դարձնում քո առանց իրադարձությունների կյանքը. ինձ դուր է գալիս շարադրանքի պոֆիգիզմը: Վահեն չի գրում, ի՜նչ պատմես բազմաթիվ հերոսներով մենակության մասին: Վահեն վերադովլաթովավորում է յուրաքանչյուրիս սոցիալական դատարկությունը, որը մենք լցնում ենք ամեն ինչով, բայց ոչ կյանքով: Բոլորն այստեղ ծիծաղելի են: Կյանքից բացի: Սա գիրք է, որը գրելու փոխարեն հեղինակը կարող էր անիծել կյանքը: Բայց ոչ: Նա ավելի տարողունակ մի անեծքի մեջ է ապրում: Կյանքից ավելի տևական: Եվ կապտուկներով ու արնոտ շուրթերով Դորիան Գրեյի այս դիմանկարը չի կարող չավարտվել` սեփական աշխարհը կրակի տալով: Որպեսզի պատմի այն կյանքը, որը չկա:

Մհեր Արշակյան

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Գրողի տարածը | Վահե Ղուկասյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...