Գուրգեն Խանջյանի «Տուր ձեռքդ, պստլո» վեպում բուն իրականություն և ցանկալի իրականություն կա, ու երկուսում էլ ապրելու ապրելու զարմանալի կարողություն, որը միևնույն ժամանակ դառնում է հոգեբանական անհաղթահարելի բեռ: Անցյալն անընդհատ կանչում է, գրավում, իսկ ներկան սպանում է անցյալի լավագույն հիշողությունները: Ինչպե՞ս վարվել՝ արհեստականորեն վայելել անցյալի քաղցրությո՞ւնը, թե՞ հաղթահարել կարոտն ու փորձել այդ կերպ հաղթահարել նաև ներկայի տաղտուկը: Իսկ գուցե կա երրո՞րդ ճանապարհը: «Տուր ձեռքդ, պստլո» վեպը ժամանակների ու իրականությունների տարուբերումների մեջ մոլորված մարդու պատմություն է, որը, այնուամենայնիվ, ունակ է հաղթելու:

Հեղինակը «Տուր ձեռքդ, պստլո» վեպի վրա աշխատել է մոտ երեք տարի։ Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Երևանում 2017 թվականի հունիսի 17-ին։ 2017 թվականի հունիսի 23-ին գիրքը եղել է «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» նախագծի առաջին հորիզոնականում:

«Կարող եմ արձանագրել շատ կարևոր փաստ, որ նախկինում կոսմոպոլիտ Գուրգեն Խանջյանը դարձ է կատարում դեպի հայրենիք, հայություն և պետականության մտահոգություն։ Շատ են կարոտային տրամադրությունները, հատկապես՝ կապված Երևանի, Երևանի ամենատարբեր շենքերի, շինությունների, տեղանքների, մարդկային տեսակների հետ, որոնք, ցավոք, անհետանում են։ Իսկ եթե գրողը բարձրացնում է նման տագնապ, այն էլ նման արվեստով գրված վեպում, նշանակում է դրանք անդառնալիորեն կորչող արժեքներ են։ Սա անուղղակի կոչ է ընթերցողին պահպանելու այն, ինչն այսօր կա:»
Արքմենիկ Նիկողոսյան

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Տուր ձեռքդ, պստլո | Գուրգեն Խանջյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...