+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
| Հեղինակ | Նարինե Աբգարյան |
|---|---|
| Թարգմանություն | Սամվել Գասպարյան |
| Օրիգինալ անուն | Понаехавшая |
| Հրատարակչություն | Newmag |
| Կազմ | Կոշտ |
| Տարեթիվ | 2022 |
| Էջեր | 256 |
| Ֆորմատ | 145x223 մմ |
| ISBN | 978-9939-884-39-4 |
| Լեզու | Հայերեն |
| Ցանկեր | Ինչի՞ց սկսել |
| Զանգվածը | 390 գ |
«Դրսեկը». Սա կիսազավեշտական դրվագներով պատմություն է մի հպարտ ու դեռատի աղջկա մասին, որը հախուռն 90-ականներին թողնում է իր լեռնային, գողտրիկ հայրենիքն ու գնում՝ Մոսկվան նվաճելու: Ամեն դրսեկ իր Մոսկվան ունի: Վեպի հերոսուհու Մոսկվան բոլոր այն մարդիկ են, որոնց հետ ծանոթացնում է այդ խելահեղ քաղաքը: Այդ մարդիկ հերոսուհուն սիրում են, պաշտպանում, ուղեկցում են անծանոթ փողոցներով, որոնց մասին գիտեն միայն տեղացիները, բայց ոչ երբեք՝ դրսեկները:
Գիրքը «դրսեկ-ներսպրծուկի» կյանքի մի փոքրիկ հատվածի մասին է, որը, գուցե, անծանոթ է մեծ քաղաքների բնակիչներին: Զվարճալի ու մի քիչ էլ դառն է օտարականի կյանքի այդ հատվածը, որի շնորհիվ հերոսուհին կայանում է որպես դրսեկ և որպես մոսկվացի:
Մարդու կյանքում միշտ տեղ կա սխրանքի համար: Մի սխրանքը արտագաղթելու որոշում կայացնելն է, երկրորդը՝ նոր հայրենիքն ընդունելն ու սիրելն է այնպիսին, ինչպիսին է այն՝ իր բոլոր լավ ու վատ կողմերով: Եվ այդ դեպքում նոր հայրենիքն անպայման պատասխանում է փոխադարձ սիրով: Անպայման:
Only logged in customers who have purchased this product may leave a review.
Reviews
There are no reviews yet.