Բուենոս Այրեսի ձկնորսներն ու մարգարտորսները վախեցած էին, քանի որ ծովում հայտնվել էր խորհրդավոր «ծովային հրեշ»: Սակայն սառնասիրտ գործարար, մարգարտորսների ընկերության սեփականատեր Պեդրո Զուրիտան, որոշում է բռնել այդ հանելուկային արարածին և ներգրավել իր գործի մեջ: Նա սկսում է հսկել ծովածոցը` հույսով, որ կգտնի «հրեշին»…

Վեպն առաջին անգամ լույս է տեսել «Вокруг света» ամսագրում 1928 թվականին: Երկու առանձին հրատակություն նույն թվականին լույս է ընծայել «Земля и фабрика» հրատարակչությունը:

Բելյաևի ընկերների ու հարազատների խոսքերով՝ հեղինակը չէր սիրում շարունակել իր ստեղծագործությունները: Գիրքն ավարտելուց հետո նա մոռանում էր իր հերոսներին: Սակայն Երկկենցաղ մարդը նրա սիրելի հերոսն էր, և հեղինակը սիրում էր պատմել պատմությունների նրա մասին: Բայց գրքի շարունակությունն այդպես էլ լույս չտեսավ:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Երկկենցաղ մարդը | Ալեքսանդր Բելյաև”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են