«Երկրի ջիղը» գրքում տեղ են գտել «Նանա իշխանուհու կամուրջը», «Աշնան արև», «Ծառերը» և «Եզրով» ստեղծագործությունները:

• Բայց միայն ինքն էր մղկտում, աշխարհը խուլ էր, գետինը չոր էր ու ցուրտ էր։

• Սիմոնը չէր զգում իր կենդանության հրճվանքը, կարծես ինքը Սիմոնն էլ խփվել ու մնացել էր Ռուսաստանի անհայտություններում։ Նա ամաչում էր իր կենդանությունից, նա չէր ուզում գյուղի աչքին երևալ, կարծես թե նա ինքն էր սպանել իր ընկեր տղերքին՝ կալի կանանց ամուսիններին։

• Պիտի կամ վախենան՝ որ հարգեն, կամ դուր պիտի գաս՝ որ սիրեն։

• Ամեն խոսք չի թռցնելու, այ որդի, պիտի զսպենք, ներենք, համբերենք, սիրենք։

• Քանի չեն մեռել՝ ապրում են։

• Պատերազմը մարդու ինչքա՜ն է լավացնում, ինչքա՜ն է վատացնում պատերազմը մարդու։

• Մարդ ու անասուն իրարից հիշողությունով են ջոկվում, ես հիշողություն ունեմ։

• Երանի ձեզ և ոչ թե մեզ,- ասաց Սիմոնը։- Ինչ լինում է՝ ապրողներիս է լինում, մեռնողներիդ բան չի լինում, էն է մեռնում պրծնում եք։ Էս քարին թե բան է լինում, էս քարը թե բան է զգում, բան է տեսնում, բան է հասկանում՝ դուք էլ։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Երկրի ջիղը | Հրանտ Մաթևոսյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...