Արևմտյան արդիականացումը կարծես համընդհանուր ապրվող մոլուցք է Ինգեբորգ Բախմանի այս պատմվածքներում: Դեպի «բաց» աշխարհ նետվող նրա կերպարները կորցնում են լեզու, երկիր և ինքնություն, ընտրում են «ոչինչ»-ը, նախընտրում են անել «ոչինչ», ասել բառեր, որոնք գեղեցիկ են հնչում և ոչինչ չեն ասում: Եվ ի՞նչ. «ընդամենը խորաթափանցություն են ձեռք բերում՝ ըմբռնելու համար, թե ինչ է կատարվում իրականում»: Բանաստեղծ ու արձակագիր Բախմանը նաև փիլիսոփայության դոկտոր էր: Նրա վերջին շրջանի ստեղծագործությունը, ամփոփված «Զիմուլտան» (1972) ժողովածուում, հագեցած է հղումներով առ գերմանալեզու փիլիսոփայությունը և, մասնավորապես, Լեզվի փիլիսոփայությունը: Զիմուլտան, այսինքն՝ համաժամանակ, կնոջ «լեզվով» հեղինակը խոսում է լեզվի, թերևս՝ անձնաշխարհի կորստի մասին:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Զիմուլտան | Ինգեբորգ Բախման”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են