«Էմմա»-ն Ջեյն Օսթինի չորրորդ խոշորագույն վեպը, ավարտել է 1815 թվականին։ Վեպը գրված է հումորային տրամադրությամբ և նվիրված մի երիտասարդ կնոջ, ով մեծ խանդավառությամբ խնամախոսում էր իր հարևաններին և բարեկամներին։ Ոչ մեծ տպաքանակը այդպես էլ լրիվությամբ չվաճառվեց Ջեյն Օստինի կենդանության օրոք:

Սյուժե

Էմմա Վուդհաուսը՝ «վայելչատես, խելացի ու հարուստ», քսանմեկ տարեկանում որոշում է, որ ամուսնությունն իր համար չէ, ինքը պետք է ընդմիշտ մնա ծերունի հոր կողքին: Իսկ իր խորաթափանցությունը, եռանդն ու բոլոր ուժերը պետք է ի սպաս դնի մերձավոր շրջապատի երիտասարդների ճակատագրերը միավորելու գործին:
Հարթֆիլդ կալվածքի շնորհաշատ տիրուհու բարի մտադրությունները, ազնվությունն ու մտավոր բարձր կարողությունները կասկածից վեր են, սակայն նրա կերպարով ընդհանուր առմամբ հիացող անաչառ ընթերցողը մեկ անգամ չէ, որ նրա հանդեպ զայրույթով կլցվի իրասածի, անխոհեմ արարքների համար: Բարեբախտաբար, Էմմայի կողքին մանկությունից ի վեր կա մի կորովամիտ բարեկամ, որը միշտ կարողանում է նկատել ու մատնանշել նրա սխալները, ճիշտ ճանապարհի բերել նրան: Ու հենց այդ վաղեմի բարեկամին էլ վիճակված է ի վերջո դրժել տալ երբեք չամուսնանալու նրա որոշումը:

Հիմնական կերպարներ

  • Էմմա Վուդհաուս. վեպի գլխավոր հերոսուհին, երիտասարդ, գեղեցիկ, արտասովոր և փոքր-ինչ մեծամիտ։ Նրա մայրը վաղուց մահացել էր, ավագ քույրը ամուսնացած էր, Էմմային դաստիարակել էր դայակը, ում Էմման վերաբերվում էր ավելի շատ որպես ընկերուհի։ Վեպի սկզբում նախկին դայակը նույնպես ամուսնանում է և Էմման մնում է տան տիրուհին։ Հավատարիմ լինելով իր մելամաղձոտ հորը, ոչ միշտ է հանդուժողական այլոց թուլությունների նկատմամբ։ Երբեմն լուրջ սխալներ է գործում, չնայած ենթադրում է, որ միշտ ճիշտ է։ Հայտարարում է, որ երբեք չի ամուսնանա, հաճույքով կազմակերպում է այլոց ամուսնությունները։ Բայց ի վերջո խանդը ստիպում է գիտակցել իր սերը պարոն Նայտլիի հանդեպ։
  • Պարոն Ջորջ Նայտլի.  Վուդհաուս ընթանիքի հարևան և բարեկամ (Էմմայի քրոջ ամուսնու եղբայրը)։ Նա 37 տարեկան է, նա միշտ զուսպ է, բնակվում է Դոնուել կալվածքում, ունի կրտսեր եղբայր՝ Ջոնը։ Էմմայի ընկերը և դաստիարակը, միակ մարդը ով քննադատում է նրա արարքները։ Նրանք դժգոհ են միմյանցից, օրինակ երբ նա փորձում է սիրահարեցնել Գարիետին փոխերեց Էլտոնին, այդպիսով օտարելով հողագործ Մարտինից։ Տեսնում է Էլտոնի էությունը։ Չի վստահում Ֆրենկ Չերչիլին, նրա արարքները համարելով հակասական և անխելամիտ։
  • Ֆրենկ Չերչիլ.  Պարոն Ուետսոնի որդին է առաջին ամուսնությունից։ Հարգալից և անզուսպ երիտասարդ, ով միանգամից գրավում է շրջապատի համակրանքը (բացի պարոն Նայտլիից, ով խանդում է Էմմային)։ Մոր մահից հետո դաստիարակության էր տրվել հարուստ հորեղբորը, ումից էլ վերցրել էր ազգանունը։ Ֆրենկը հրաշալի պարող է և անտարբեր չէ երաժշտության հանդեպ։1898 թվական, պատկերազարդում։ Պարոն Նայտլի և Էմմա Վուդհաուս
  • Ջեյն Ֆեյրֆաքս. որբ, միակ բարեկամները մորաքույր միսիս Բեյտսը և տատիկ միսիս Բեյտսն են։ Նա ներկայացվում է որպես շատ գեղեցիկ, նրբագեղ աղջիկ, գեղեցիկ վարվեցողությամբ, հոյակապ կրթությամբ, տաղանդավոր՝ երգեցողության և դաշնամուր նվագելու մեջ։ Լավ դաստիարակություն է ստացել, բայց միջոցների սղության պատճառով պետք է տնային դաստիարակչուհի դառնա:

Էկրանացում

Վեպը էկրանացվել է մի քանի անգամ։

  • 1948 թվական «Էմմա», Էմմա՝ Ջուդի Կեմպբել
  • 1960 թվական «Էմմա», Էմմա Դիանա Ֆոյրֆակս
  • 1972 թվական «Էմմա», Էմմա՝ Դորան Գոդվին
  • 1995 թվական «Անմիտը», Էմմա՝ (ֆիլմում Շեր) Ալիսիա Սիլվերսթոուն
  • 1996 թվական «Էմմա», Էմմա՝ Գվինեթ Փելթրոու։
  • 1996 թվական «Էմմա», Էմմա՝ Քեյթ Բեքինսեյլ։
  • 2009 թվական «Էմմա», Էմմա՝ Ռոմոլա Գարայ։
  • 2010 թվական «Այշա» Այշա՝ Սոնամ Կապուր։ Իրադարձությունների վայրը՝ Հնդկաստան։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Էմմա | Ջեյն Օսթին”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...