«Թերեզ Ռաքեն» վեպը պատմում է մի երիտասարդ կնոջ անհաջող ամուսնության մասին, ով ամուսնացել է իր հորաքրոջ տղայի հետ՝ հորաքրոջ կամքով։ Թերեզ Ռաքենը ֆրանսիացի կապիտանի և ալժիրցի կնոջ դուստրն է։ Նրա մայրը մահացել է անմիջապես ծննդաբերությունից հետո։ Մոր մահից հետո հայրը նրան թողնում է քրոջը՝ տիկին Ռաքենի մոտ, որպեսզի վերջինս խնամի իր դստերը։ Տիկին Ռաքենն ապրում է իր որդու՝ Կամիլի հետ, ով շատ տկար ու հիվանդ է։ Կամիլն ու Թերեզն ապրում են միասին, իսկ երբ լրանում է Թերեզի 21 տարին, հորաքույրը որոշում է ամուսնացնել նրանց։ Որոշ ժամանակ անց Կամիլը որոշում է տեղափոխվել Փարիզ, որովհետև Կամիլը կարծում էր, որ Փարիզն իր համար նպաստավոր վայր է կարիերա սկսելու համար։
Թերեզ Ռաքեն վեպը հենց իր ՝ Էմիլ Զոլայի բնորոշմամբ ՝ մարդու մեջ անասնական բնազդների վերհանման պատմություն է:

Վիքիպեդիա

Հայերեն առաջին անգամ լույս է տեսել 1964 թվականին: Այս հրատարակության մեջ յատարվել են խմբագրական և ոճական անհրաժեշտ միջամտություններ,իսկ վեպի ֆրանսերեն երկրորդ հրատարակության համար Զոլայի գրած առաջաբանը հայերեն հրատարակվում էառաջին անգամ:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Թերեզ Ռաքեն | Էմիլ Զոլա”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են