Էդուարդ Հարենցի «Լույսի նախդիրներ» ժողովածուն հատկանշվում է հայոց լեզվի՝ ծիսականության հասցված մատուցմամբ: Այս սրբազան տարածքում բանաստեղծությունը ոչ թե ինչ է, այլ՝ ով, մանավանդ որ՝ Միլենայի՝ «ճախրող բառերի այդ թռչնորսի» շուրթերից արտաբերված յուրաքանչյուր բառ արդեն իսկ քերթված է, անկախ այն բանից՝ Հարենցը կգրառի՞ դրանք, թե՞ ոչ: «Լույսի նախդիրներ» ժողովածուն այս առումով, ըստ էության, երկու բանաստեղծի արարում է:

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.

Կարող է հետաքրքրել...