Գոյություն ունեն խոսքի զարգացման տարբեր հայեցակարգային մոտեցումներով ստեղծված ծրագրեր և ձեռնարկներ, որոնց հիմքում հիմնականում ընկած են խոսքի բաղադրիչները՝ բառապաշար, քերականություն, խոսք կառուցելու կարողություն: Սակայն գաղտնիք չէ՝ կարելի է ունենալ հարուստ բառապաշար, իմանալ տվյալ լեզվի քերականությունը, հրաշալի տիրապետել խոսք կառուցելու կանոններին, սակայն չունենալ գրագետ, տպավորիչ, համոզիչ, արտահայտիչ խոսք, եթե չունենանք հարուստ, բազմակողմանի զարգացած ներաշխարհ և հաղորդակցվելու ցանկություն: Այս ձեռնարկի ստեղծման հայեցակարգը հենված է այդ դիրքորոշման վրա. ստեղծել խոսելու, մտքեր արտահայտելու, դատողություններ անելու, բանավիճելու ցանկություն և հնարավորություն, այսինքն ստեղծել խոսքային գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ պայմաններ:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Խոսքի զարգացում: Տեսություն և պրակտիկա | Ջուլիետա Գյուլամիրյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են