Ամանորին մեր թիմը որոշել է մի քանի օր հանգստանալ: Շուտով կվերադառնանք հետաքրքիր նորություններով
Սիրով կսպասենք քեզ
5,000 ֏
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
---|---|
Թարգմանություն | Անուշ Նիկողոսյան, զուգորդությամբ Ե. Թաղիանոսյանի թարգմանության |
Հրատարակչություն | Էդիթ Պրինտ |
Մատենաշար | Արկածային գրադարան |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2022 |
Էջեր | 720 |
Ֆորմատ | 150x210 մմ |
ISBN | 978-9939-75-893-0 |
Լեզու | Հայերեն |
Զանգվածը | 900 գ |
ԱՄՆ-ում, Քաղաքացիական պատերազմի ժամանակ, հինգ հյուսիսցիներ օդապարիկով փախչում են հարավցիների պաշարված մայրաքաղաք Ռիչմոնդից։ 1865 թվականի մարտին ահեղ փոթորիկը նրանց գցում է Հարավային կիսագնդում գտնվող անմարդաբնակ կղզի։ Կղզու նոր բնակիչներից յուրաքանչյուրը տիրապետում է անփոխարինելի տաղանդով, իսկ ինժեներ Սայրես Սմիթի ղեկավարությամբ այդ անվեհեր մարդիկ համախմբվում են և դառնում են մեկ ընդհանուր թիմ։ Սկզբում, ձեռքի տակ գտնվող հասարակ միջոցներով, այնուհետև սեփական փոքրիկ գործարաններում արտադրելով ավելի ու ավելի բարդ աշխատանքային և կենցաղային գործիքներ, վերաբնակիչները կարգավորում են իրենց բնականոն կյանքը։ Շուտով, շնորհիվ իրենց աշխատասիրության և գիտելիքի, գաղութականները արդեն սննդի, հագուստի, ջերմության և հարմարավետության պակաս չեն զգում։
«Խորհրդավոր կղզին» ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վեպն է։ Առաջին անգամ լույս է տեսել 1874 թվականին։ Ժյուլ Վեռնի հայտնի «Քսան հազար լյո ջրի տակ» և «Նավապետ Գրանտի որդիները» վեպերի տրամաբանական շարունակությունն է։ Վեպում գործողությունները ծավալվում են մտացածին կղզում, որտեղ հանգրվանել է նավապետ Նեմոն՝ իր «Նաուտիլիուս» սուզանավով։ Վեպը բաղկացած է 62 գլուխներից, որոնք բաժանված են երեք մասերի՝ «Նավաբեկություն», «Լքված մարդը», «Կղզու գաղտնիքը»:
Reviews
There are no reviews yet.