Մանկական ստեղծագործությունների սույն ժողովածուն՝ նախատեսված 2–6 տարեկանների համար, բովանդակային և կառուցվածքային առումով համապատասխանում է երեխաների տարիքային առանձնահատկություններին: Այն ներառում է նախադպրոցական պետական ծրագրով նախատեսված ստեղծագործությունների մեծ մասը:
ժողովածուում մանուկներին հետաքրքրող ու գրավող թեմաներ են՝ կենդանական աշխարհ, բնություն, խաղալիքներ, մարդկային փոխհարաբերություններ, որոնք ներկայացված են ըմբռնելի և մատչելի: Հայ և արտասահմանցի սիրված մանկագիրների հայտնի ստեղծագործություններում խրախուսվում են բարությունն ու ընկերասիրությունը, հայրենասիրությունն ու մաքրասիրությունը, հոգատարությունն ու աշխատասիրությունը:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Կարդում ենք տանը և մանկապարտեզում | Լուսինե Դավթյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են