Հաղինակ | Ամար Ավագյան |
---|---|
Հրատարակչություն | Անտարես |
Մատենաշար | Հայ ժամանակակից պոեզիա |
Կազմ | Փափուկ |
Տարեթիվ | 2014 |
Էջեր | 78 |
Ֆորմատ | 120x200 մմ |
ISBN | 978-9939-51-578-6 |
Լեզու | Հայերեն |
Զանգվածը | 184 գ |
«Կուրություն» գիրքն ամբողջությամբ երգչախմբային պոեզիա է, որն իր հերթին հունական հնագույն պոետիկ ժանրերից մեկի՝ մելոսի կարևորագույն տեսակներից մեկն է: Ի տարբերություն հին հունական այլ բանաստեղծական ձևերի, երգչախմբային պոեզիան կատարում էին մենակատարը (հեղինակ) և երգչախումբը՝ երաժշտական պարզագույն գործիքների՝ հիմնականում ավլոսի կամ կիֆարայի նվագակցությամբ, այդ պատճառով էլ երբեմն բանաստեղծության այդ տեսակները կոչվում էին նաև երգեր (մելոս- հուն. մեղեդի): Գիրքն ամբողջությամբ ծավալվում է Հին Հունաստանի առասպելական կույր պատգամախոս Թիրեզիասի, նրա յոթ կյանքերի, ողբերգական կուրացման, գուշակության շնորհի և նրա մասին պատմող առասպելների հետ առնչվող այլ դիցաբանական հերոսների շուրջ:
Reviews
There are no reviews yet.