1993 թվականին լույս տեսած «Մայրենին բոլորի համար» գրքում հեղինակն առաջին անգամ տվեց բառապատկերների շարքեր, որոնք սիրով ընդունվեցին հայոց լեզվի մասնագետների և աշակերտության կողմից: Սկսած այդ ժամանակներից՝ ծագեց բառապատկերների բառարան գրելու միտքը, որը ձգվեց շուրջ 25 տարի: Քաջ գիտակցելով նման բարդ աշխատանքի հետ կապված դժվարությունները՝ հինգ տարի առաջ այդ գործին ձեռնամուխ եղավ հանրությանը հայտնի հմուտ մանկավարժների վերոնշյալ խումբը:
Այսօր ձեր սեղանին է նրանց երկարամյա տքնաջան աշխատանքի արդյունքը, որը հասցեագրված է նախ՝ հայոց լեզվի ուսուցիչներին, ապա միջին և բարձր դասարանների աշակերտներին, ինչպես նաև մայրենիով հետաքրքրվող յուրաքանչյուր մարդու:
Սույն բառարանը կհեշտացնի ուղղագրության ուսուցման գործընթացը, կզարգացնի սովորողների լեզվական մտածողությունն ու տրամաբանությունը, բառը տեսնելու և ընկալելու ունակությունը:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Հայերեն բառապատկերների դպրոցական բառարան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են