«Հայերեն դպրոցական բացատրական բառարանը» հասցեագրված է դպրոցականներին, հայոց լեզվի ուսուցիչներին և ընդհանրապես լայն հասարակայնությանը: Այն տարբերվում է հրապարակում եղած նմանատիպ դպրոցական բառարաններից: Այստեղ տրվում են ոչ միայն բառերի բացատրությունները` նրանց արտահայտած այլևայլ իմաստներով, այլև, որ ամենակարևորն է, յուրաքանչյուր բառ տրված է լեզվական իրողության մեջ գեղարվեստական գրականությունից վերցված համապատասխան օրինակներով, որոնք հեշտացնում են հատկապես բազմիմաստ բառերի ճիշտ ընկալումը:
Ունենալով լեզվի դասավանդման տասնյակ տարիների փորձառություն, լավ ճանաչելով դպրոցն ու երեխային՝ հեղինակներն ընտրել են այն բառերը, որոնք բարդ են իրենց տարբեր դրսևորումներով և հանդիպում են դպրոցական դասընթացում, բուհական քննությունների ժամանակ և առհասարակ կյանքում ու կենցաղում:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Հայերեն դպրոցական բացատրական բառարան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են