«Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը»
Հարրի Փոթերը շարքի 5-րդ վեպն է: գրել է
Ջոան Ռոուլինգը։ Այն ներառում է Հարրի Փոթերի պայքարը իր՝
Հոգվարթսի դպրոցում սովորելու 5-րդ տարում՝ ներառյալ լորդ Վոլդեմորտի հաղտնի վերադարձը,
O.W.L. քննությունները և
կախարդանքի նախարարությունը։ Վեպը հրատարակվել է 2003 թվականի հունիսի 21-ին Bloomsbury-ի կողմից Մեծ Բրիտանիայում։
Հրատարակման առաջին 24 ժամերի ընթացքում վաճառվել է գրքի 5 միլիոն օրինակ։ Սա վիպաշարի ամենաերկար գիրքն է։
Հարրի Փոթերն արդեն տասնհինգ տարեկան է: Ողջ ամառ նա մնում է մորաքրոջ տանը` մեկուսացած կախարդ հանրությունից և բոլորովինանտեղյակ կատարվող վերջին իրադարձություններին: Անգամ լավագույն ընկերները` Ռոնն ու Հերմայոնին, նրան չեն գրում: Դրզլիների ընտանիքը գնալով անտանելի է դառնում: Հարրիին համակում է վրդովմունք ու զայրույթ. նա պատրաստ է ընդվզելու` իմանալով, որ լորդ Վոլդեմորը վերադարձել է և հարձակման ծրագրեր է մշակում: Վհկության և կախարդության դպրոցում, որտեղ Հարրին է սովորում, արմատական փոփոխություններ են սպասվում: Մոգության նախարարությունը որոշում է Դամբլդորին մարտահրավեր նետել` Հոգվորթս որպես ավագ տեսուչ գործուղելով դաժան ու նեղմիտ մի անձնավորության:
«Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» նվաճել է մի շարք մրցանակներ՝ ներառյալ այն, որ այն համարվել է 2003 թվականին ամերիկյան գրադարանի միության ամենալավ գիրքը երիտասարդների համար։ Գրքի հիման վրա նաև նկարահանվել է ֆիլմ, որը թողարկվել է 2007 թվականին և տեսախաղ՝ «Electronic Arts»-ի կողմից։
Փոթերի երկրպագուները սպասել են 3 տարի 4-րդ և 5-րդ գրքերի թողարկման միջև։ 5-րդ գրքի թողարկումից առաջ նախորդ գրքերի 200 միլիոն օրինակներ արդեն վաճառվել էն և թարգմանվել էին 55 լեուներով աշխարհի 200 երկրներում[3]։ Քանի որ վիպաշարը արդեն համաշխարհային երևույթ էր, գիրքը գրանցեց պատվերների նոր ռեկորդ՝ գրախանութների դիմաց գրքի համար հերթ կանգնող հազարավոր մարդկանցով, ովքեր ցանկանում էին ստանալ գրքի իրենց օրինակը 2003 թվականի հունիսի 20-ի գիշերըԼ Չնայած անվտանգությանը՝ «Earlstown»-ից գրքի հազարավոր օրինակներ գողացվեցին 2003 թվականի հունիսի 15-ին:
Reviews
There are no reviews yet.