Յու Նեսբյոյի՝ 2007 թվականին լույս տեսած «Ձնեմարդը» դետեկտիվ վեպը պատմում է Օսլոյում ու նրա մերձակայքում կանանց տարօրինակ և աղմկահարույց անհետացումների մասին, որոնց հետաքննությունն իրականացնում է հայտնի քննիչ Հարի Հոլեն։

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ու նրա մերձակայքում կանայք են անհետանում: Հարի Հոլեն՝ Օսլոյի ոստիկանության՝ ալկոհոլային կախվածությունից տառապող, բայց սուր հոտառությամբ օժտված ու սրամիտ հետաքննիչը համոզված է, որ այդ անհետացումների միջև օրինաչափություն է պետք հայտնաբերել: Ի՞նչ ընդհանրություններ ունեն այդ կանայք: Պատահականություն է արդյո՞ք, որ դեպքի վայրում միշտ ձնեմարդ է կանգնած լինում: Ինչու՞ է սովորական ձնեմարդը տեսնողին սոսկանք ներշնչում։ «Ձնեմարդը» տագնապալի լարվածության մեջ է մեզ պահում, իսկ տպավորիչ կասկածյալների իսկական պատկերասրահն վեպի ընթերցանությունը դարձնում է անմոռանալի։

Վեպը նախատեսված է դետեկտիվ և թրիլլեր ժանրերի սիրահարների համար։

Goodreads

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.

Կարող է հետաքրքրել...