Ճամփորդություն գիշերից անդին (ֆր.՝ Voyage au bout de la nuit), ֆրանսիացի գրող Լուի-Ֆերդինանդ Սելինի վեպն է, որն առաջին անգամ տպագրվել է 1932 թ.: Վեպը նաև ինքնակենսագրական է, որը պատմում է նրա գլխավոր հերոս Ֆերդինանդ Բարդամուի կյանքի մասին Առաջին համաշխարհային պատերազմի շրջանում։ Վեպը հայտնի դարձավ իր յուրահատուկ ոճով, որտեղ Սելինը հաճախ որոշ մտքեր կիսատ էր թողնում և դրանց փոխարեն բազամակետեր դնում։ Սելինը հաճախ նաև հիպերբոլաներ է օգտագործել վեպում։

Կարճ մտքեր

Ոչ մի բան չի մեռնում էնպես, ինչպես սրտիդ չկպած գործը:
***
Ցավը տարածվում ա, այնինչ հաճույքն ու կարիքն ամոթալի են:
***
Էս տերտերնեըը, ամեն դեպքում, գիտեն`ինչպես մարեն ամենավատ աղմկահարույց արարքները:
***
…սիրահարվելը հեշտ բան ա, միասին լինելն ա դժվար…
***
Մահը մի քիչ նման ա ամուսնությանը:
***
Մարդ միշտ երջանիկ ավարտ չի ունենում:
***
Երբեք մի հավատացեք մարդկանց դժբախտությանը միանգամից։ Միայն հարցրեք նրանց` կարո՞ղ են դեռ քնել… եթե այո` ամեն ինչ լավ ա։ Բավական ա էդքանը:
***
Սպասելը նույնպես տոն ա:
***
Ոչ մի բան չի գրգռում հարբած կնոջն էնքան, որքան կենդանիների ցավը, ձեռքի տակ միշտ ցուլ չես կարող ունենալ:
***
Ուսումը փոխում ա մարդուն, նրա հպարտությունն ա դառնում:
***
Հոգնության և մենակության մեջ Աստվածայինը մարդկանցից ա բարձրանում:
***
Ընթացքի մեջ գտնվող կիրքն ամեն ինչի դեմ գնալն ա ու բոլորին հակառակվելը:
***
Գեղեցկությունը նման ա ալկոհոլի կամ հարմարավետության, մարդ վարժվում ա դրան ու այլևս ուշադրություն չի դարձնում:
***
Փիլիսոփայելը վախի մի այլ ձև ա, խաբեությամբ լցված վախկոտների վրա ա մենակ տարածվում:
***
Միշտ վախեցել եմ էնքան դատարկ լինել, որ չունենամ ընդհանուր առմամբ որևէ լուրջ պատճառ գոյություն ունենալու:
***
Վստահել մարդկանց՝ նշանակում ա արդեն կիսով չափ սպանվել:
***
Ոչ մի բան հիշողությանը չի պարտադրում էդքան ուժեղ ձևով հայտնվել, որքան հոտերն ու բոցերը:
***
… Իմիջայլոց, ծաղիկները մարդկանց նման են: Ինչքան մեծ են, էնքան հիմար են:
***
Հիմարություն ա կրքոտությանը տուրք տալ…
***
Քնած ժամանակ շները նման են գայլերի:
***
Եթե մարդ կարողացելա կենդանի դուրս պրծնել խելագարության մեջ գտնվող միջազգային սպանդանոցից, ամեն դեպքում դա վկայում ա, որ տակտ ունի և խոհեմություն:
***
Երբ մարդ վարկաբեկվում ա, գնում ա դեպի ժողովուրդը…
***
Նախարարը, ում ծառայում էր Պուտան ավտոմեքենայով, նույնպես երեխա չուներ: Նախարարները երեխաներ չեն ունենում:
***
Ինչքան խորանում էին պատերազմի մեջ , էնքան զարդեղենի պահանջը մեծանում էր:
***
Ոչնիչ անհավատալի չէ հերոսականության հարցում:
***
Արդեն 20 տարեկանում միայն անցյալ ունեի:
***
Էն, ինչ որ հետաքրքիր ա, ինչ խոսք, տեղի ա ունենում ստվերում: Մարդկանց իսկական պատմության մասին ոչ մի բան չգիտենք:
***
…մեծամասնությունը ձեզ հետ ա և մեծամասնությունն ա որոշում, թե ով ա գիժ, ով գիժ չի:
***
Ես հավատում էին նրա մարմնի՛ն, չէի հավատում նրա գաղափարներին:
***
Սրտին պետք ա չափից ավելի կասկածով վերաբերվել, ես դա սովորել էի, էն էլ ինչպե՜ս, հենց պատերազմի մեջ: Եվ չէի էլ պատրաստվում մոռանալ:
***
Միայն քաջությունն ա խորքում տարօրինակ ու կասկածելի համարվում:
***
… պատերազմի վախտ դժվարա ազատվել ինքդ քեզանից:
***
Ոչ մի գեներալ վարդի թուփ չի սիրում: Հայտնի բան ա:
***
Երբ մարդ երևակայություն չունի, մեռնելը դժվար չի, երբ ունի, մեռնելը ծանր բան ա:
***
Ոչ մի բանի մասին մարդ հենց սկզբից չի մտածում: Բանտից գոնե կենդանի ես դուրս գալիս, իսկ պատերազմից`չէ: Մնացած ամեն ինչը բառեր են:
***
…պատերազմը,մի խոսքով, էն ամենն էր, ինչ մենք չէինք հասկանում:
***
Սերն ալկոհոլի նմանա, որքան թուլացած ու հարբած ենք, էնքան մեզ ավելի ուժեղ ու ճարպիկ ենք պատկերացնում և մեր իրավունքների հարցում վստահ։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Ճամփորդություն գիշերից անդին | Լուի-Ֆերդինանդ Սելին”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են