Յոթ տարեկան Գենկայի հայրիկն ու մայրիկն անհետ կորել են Աֆրիկայի ջունգլիներում: Հրաշք է պետք, որ գտնվեն: Բայց հրաշքները փողոցում թափած հո չե՞ն, որ հավաքես: Ա՛յ, հարևան վհուկի ձեղնահարկում… Շատ էլ, թե նրա տունը թունավոր օձերով ու արյունարբու հսկաներով է լցված. հանուն ծնողների Գենկան ամեն սխրանք կգործի:

Արի ու տես, որ ուրիշ մեկն էլ է հրաշքի մասին երազում: Գենկան վհուկի ձեղնահարկում պարոն Բլեքին է հանդիպում՝ մի կախարդի, որին հարյուր տարի առաջ վհուկը կատու էր դարձրել: Իսկ թե նրանց ի՛նչ զարմանալի արկածներ ու անհավանական բացահայտումներ են սպասում, ինքդ կիմանաս, երբ գիրքը կարդաս…

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Մի վհուկ, մի կատու, ու պրծավ-գնաց | Նինա Պավլովա”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...