+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
4,400 ֏
Հեղինակ | Արչիլ Քիքոձե |
---|---|
Թարգմանություն | Ասյա Դարբինյան |
Հրատարակչություն | Վերնատուն |
Մատենաշար | Կարդալիք |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2024 |
Էջեր | 184 |
Ֆորմատ | 130x210 |
ISBN | 978-9939-93-016-9 |
Լեզու | Հայերեն |
Զանգվածը | 290 գ |
«Մողեսը տապանաքարին» վեպը խորհրդանիշներով եւ ակնարկներով լի տեքստ է։ Այն պատկերում է անցյալի եւ ներկայի, հիշողության եւ մոռացության, մահվան եւ կյանքի` մշտապես արդիական հակամարտությունը։
Պատմողը գիտակցաբար հրաժարվում է մոռանալուց մանկության ցնցումները, երիտասարդության հիասթափություններն ու ցավերը, նույնիսկ եթե դրանք անտանելի են դարձնում իր գոյությունը։
Գլխավոր հերոսն անցյալի պատկերներով, տխրությամբ, երազանքներով, սիրով ու մենությամբ լի մարդ է, որի կյանքը նման է խճանկարի ցրված կտորների։ Նրա մտքերի, զգացմունքների եւ հույզերի փոթորկում ընդգծվում են վեպի հիմնական դրամատուրգիական գծերը։ Առաջինը պատմողի ընկերոջ՝ նկարիչ Գիգոյի ողբերգական կյանքն ու մահն է, երկրորդը՝ հերոսի եւ իր մոր նուրբ հարաբերությունները։
Reviews
There are no reviews yet.