Նար-Դոսն իր գրական գործունեությունն սկսել է XIX դարի 80-ական թվականներին: Սկզբում գրել է բանաստեղծություններ, ապա՝ պատմվածքներ: 1886 թվականից գրել է վեպեր և վիպակներ: Նար-Դոսի լեզուն ժամանակակից հայերենի մի նոր բարձրակետն է, իսկ ստեղծագործությունը՝ հայ արձակի մի նոր աստիճան:

​​Նար-Դոսի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով և ներառում է գրողի «Նեղ օրերից մեկը», «Սպանված աղավնին», «Ես և նա», «Մեր թաղը» ստեղծագործությունները:

«Նեղ օրերից մեկը». Պատրիկյանը տանտիրոջը խնդրում է մի քանի օրով երկարացնել սենյակի վարձը տալու ժամանակը, քանզի ինքը հիմա աշխատանք չունի։ Պատրիկյանը նախկինում եղել է ուսուցիչ գավառական մի դպրոցում, սակայն դպրոցը փակել են։ Դրանից հետո նա ցանկացել է գնալ արտասահման՝ ուսումը շարունակելու, սակայն հովանավոր չի գտել, իսկ հիվանդանալուց հետո էլ ծախսել է խնայած ամբողջ փողը։ Պատրիկյանը հույս ուներ, թե իր երկու գրքույկներից բավականին վաճառված կլինեն, բայց գրախանութում ասում են, որ վաճառվել է միայն մեկ գրքի 5 օրինակ… Վիքիպեդիա

«Սպանված աղավնին». Գիշերվա ժամը 2-ին Միքայելի տուն է գալիս Գարեգին Սիսակյանը և հայտնում, որ նշանվել է Սառա անունով մի աղջկա հետ, որի հայրն իր հոր մոտ ընկերն էր։ Միքայելը տեղեկանում է, որ ինքը նորապսակ զույգի խաչեղբայրն է։ Շաբաթ երեկոյան Գարեգինը Միքայելին տանում է Սառայի տուն, որպեսզի ծանոթացնի իր նշանածի հետ։ Սառան վիճել էր մոր հետ, իսկ Գարեգինի անտեղի հարցերը վիրավորում են Սառային և նա բղավում ու հեռանում է։ Սառայի հեռանալուց հետո Գարեգինը սկսում է զրուցել Սառայի հոր՝ Բաղիրյանի հետ։ Անցնում է մոտ մեկ ամիս, բայց Միքայելը Գարեգինին չի հանդիպում։ Բայց մի երեկո հայտնվում է Գարեգինը և հայտնում Միքայելին, որ պատրաստվում է ամուսնանալ Սառայի հետ։ Ամուսնությունից հետո Գարեգինը թողնում է պաշտոնը և կնոջ հետ հեռանում քաղաքից… Վիքիպեդիա

«Ես և նա». Առաջաբանում հեղինակը պատմում է, որ պատահաբար իր ձեռքն է ընկել մի տետր, որում «կորած մարդը» տարիներ շարունակ գրի էր առել իր կյանքի անցուդարձը։ Տետրը վերնագրված էր «Ես և նա», ենթավերնագիրն էր՝ «Մի կորած մարդու հիշատակարանից»։ Նույն վերնագրով էլ ինքը հանձնում է տպագրության, սակայն ինքը բավական կրճատել է այն՝ թողնելով միայն ամենահետաքրքրականը… Վիքիպեդիա

«Մեր թաղը». Մեծ և փարթամ ծայրամասերից մեկի թաղը։ Այդ թաղում ապրում էր ջուլհակ Թորոսը, որ մի ժամանակ շատ ժիր արհեստավոր էր։ Նրա կինը մահացել էր, թողնելով իր մի քանի զավակներից միայն մի աղջիկ՝ Մարթային։ Մարթան էր ծերունուն կերակրողը և նրա միակ ապավենը։ Ամբողջ օրը աշխատում էր, աշխատում առանց դադար առնելու։ Նրան միշտ կարելի էր տեսնել տան պատի տակ վիլալարը փեռքին հինած հինելիս, կամ թել կծկելիս, կամ գուլուփայի վրա թել ետ տալիս և կամ թե տանը հինած գործելիս։ Գարնան վերջին օրերից մեկում մահանում է Թորոսենց հեռու-մոտիկ ազգականը՝ Դարչոն… Վիքիպեդիա

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Նար-Դոս. Իմ գրադարանը”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...