XX դարի ֆրանսիացի ամենաինքնատիպ բանաստեղծներից մեկի` Անրի Միշոյի «Ներքին հեռու» ժողովածուն յուրօրինակ մի նավարկություն է ներաշխարհի չքարտեզագրվող նեղուցներով, որտեղ հեռուն ներքին է, ներքինը՝ հեռու և անորսալի՝ լցված «ես»-ի՝ տարբեր «աշխարհամասերից» և խորքերից հնչող ձայների տպավորիչ մի բազմաձայնությամբ: «Ես»-ի այս երգեցիկ տարրալուծումը դառնում է Միշոյի քնարականության գլխավոր աղբյուրը ինչպես այս, այդպես էլ հետագա տարիներին գրված երկերում՝ հանգելով քնարականի նոր որակի: Ժողովածուն առաջին անգամ լույս է տեսել 1938 թվականին:

Goodreads

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.

Կարող է հետաքրքրել...