Շառլ Ազնավուրի պոեզիայի չորրորդ հատորում ներկայացված են նրա կյանքի վերջին 28 տարում ստեղծված երգերը՝ ավելի հասուն ուկատարելագործված ձեռագրով: Այս հատորում է տեղ գտել նաև հանրահայտ «Երբ սիրում ես ինձ» երգը, որը շանսոնյեի առաջին ու միակ մյուզիքլի30 արիաներից մեկն է «Լոտրեկ» անունով՝ նվիրված պոստիմպրեսիոնիզմի ֆրանսիական հսկային՝ Անրի դը Տուլուզ-Լոտրեկին: Ընթերցողըկծանոթանա Ազնավուր-Կառվարենց, Ազնավուր-Լեգրան, Ազնավուր- Տրենե համատեղ ստեղծագործություններին և կբացահայտի քույր ու եղբայրԱզնավուրների գրած «Քնքուշ Հայաստան» երգը, որն այսօրվա Հայաստանի մասին է, ասես գրված լինի հենց 44-օրյա պատերազմից հետո: Այսհատորով Newmag-ը եզրափակում է Ազնավուրի պոեզիայի թարգմանությունը։

Քո սահմանի մոտ թշնամիներդ են վրաններ խփել,

Ճակատագիրն է քեզ միշտ հարվածել,

Սակայն դու կրկին ոտքի ես կանգնել,

Բյուր փորձանքների, երկրաշարժերի միջով ես անցել,

Չարիքների ես դիմագրավել հազարաբերան,

Թշվառ, տառապյալ, անուշ Հայաստան։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Ես չեմ հեռանում…. Պոեզիա. մաս 4 | Շառլ Ազնավուր”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...