Սույն վեպում, որ ավելի շուտ առակախոսություն է, արտահայտություն են գտել ստեղծագործող մարդու երկու հիմնական տարատեսակները՝ մտածողն ու երազողը, խստադաժանն ու ծաղկունը, հստակասացն ու մանկականը: Երկուսն էլ՝ իրար հոգեհարազատ, թեև ամեն ինչում իրար հակադրվող, երկուսն էլ՝ միայնակ, երկուսն էլ Հեսսեի կողմից ճշմարտապես ճանաչված՝ իրենց առավելություններով ու թերություններով հանդերձ և ճշգրտագույնս նկարագրված: Վեպը նաև նույն արմատից սերող և նույն նպատակին միտված զույգ ծայրահեղությունների միջև միջին ճանապարհ գտնելու փորձ է: Թեև գործողությունը ծավալվում է միջնադարյան Գերմանիայում և հիմքում ունի քրիստոնեական ենթատեքստը, բայց այն դուրս է դրված տարածությունից ու ժամանակից, վեր է կանգնած նաև իմաստային հաղորդումի մակարդակից և ցուցանում է, թե ինչպես է նույն այդ միջնադարյան, քրիստոնեական ենթատեքստը գործադրելի մարդու հոգեմտավոր էներգիայի ուղղորդմանը գիտափիլիսոփայական ու արվեստագիտական ավանդույթների հետ առերեսման հունով: Վեպում քննվում են զգացմունքի և ոգու, երևակայության ու բանախոհության միջև առկա և խորացող բևեռացումը և դրանց փոխկապակցումը արվեստի մեջ՝ նախամեղքի, մայրության առեղծվածի բացահայտմանը միտված ու մատուցված, և գերխնդիրն է ինքնիրացման միջոցով աստվածային կատարելությանը հետամուտ մարդկային ձգտման ոգեկոչումը:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Նարցիսը և ոսկեբերանը | Հերման Հեսսե”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են