Իրադարձությունները տեղի են ունենում Տոկիոյում 1960–ական թվականներին, երբ ճապոնացի ուսանողները ամբողջ աշխարհի ուսանողների հետ բողոքում էին հաստատված կարգերի դեմ։ Մուրակամիին հետաքրքում են այն կորուստները, որոնք յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում ունենում է։ Գլխավոր հերոսը և պատմողը՝ Տորու Վատանաբեն, հիշում է իր անցած–գնացած օրերը, որպես համալսարանի ուսանող։ Իր հիշողությունների շնորհիվ ընթերցողը ծանոթանում է նրա հարաբերությունների զարգացմանը երկու տարբեր աղջիկների հետ․ գեղեցիկ, սակայն հոգեպես թույլ Նաոկոն, և զգացմունքային, կյանքով լեցուն Միդորին։

Ճապոնացի գրող Հարուկի Մուրակամիի 1987 թվականին գրված վեպն է։ Վեպի անվանումը The Beatles խմբի Norwegian Wood երգի անվանման թարգմանությունն է:
Մուրակամին ժխտում է այն, որ գիրքը ինքնակենսագրային է․ «Ուղղակի ես պատկանում եմ մարդկանց այն տեսակին, ովքեր ոչինչ չեն կարողանում հասկանալ, մինչև չփորձեն այդ ամենը գրառել թղթի վրա»։

 

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Նորվեգական անտառ | Հարուկի Մուրակամի”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են