Համաշխարհային գրականության ամենախոշոր ներկայացուցիչներից մեկի՝ անգլիացի դրամատուրդ, բանաստեղծ Ուիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունների այս ժողովածուում ընդգրկված են նրա հեղինակած ողբերգությունները («Ռոմեո և Ջուլիետ», «Համլետ», «Օթելլո», «Լիր արքա», «Մակբեթ»), որոնցում արտացոլվում է կյանքի դաժանությունների իրական պատկերը:

Ստեղծագործությունների հերոսները բացառիկ անհատականություններ են՝ ընդգրկուն և ընդհանրացնող մտածողությամբ, խոր և զորեղ զգացումներով, անհատապաշտական և մարդասիրական մղումների վայրիվերումներով: Անարդար հասարակագն ուղղելու համար բավարար չեն հանճարեղ ու ազնիվ անհատի՝ Համլետի մտքի լարումն ու գործուն վարքը: Հաշվենկատ ու խարդախ մարդկանց միջավայրում Օթելլոյի և Դեզդեմոնայի անբասիր սերն անկարող է գոյատևել: Լիր արքան, որպեսզի դառնա արդարամիտ, պետք է կորցնի իր գահը, ապրի անօթևան ու սոված: Մարդուն ըստ հարստության և դիրքի գնահատող հասարակարգի օրենքները Մակբեթին մղում են խլելու իրեն չպատկանող գահը, և նա զրկվում է ամեն ինչից, նաև կյանքից, իսկ պատանի սիրահարներ Ռոմեոյի և Ջուլիետի գեղեցիկ և կենսախինդ սերը դառնում է տոհմերի անմիտ ու դաժան թշնամանքի, ինչ-որ տեղ նաև չար պատահականությունների զոհը:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Ողբերգություններ | Ուիլյամ Շեքսպիր”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...