«Որ չկորչես թաղամասում» վեպը մի ճամփորդություն է մենությունից դեպի մենություն, իսկ հընթացս երևակվող դեպքերն ու դեմքերը պարզապես քաղաքային գունապնակ կյանքի օբյեկտիվ իրողություններն են:
- Օրերից մի օր մենք ի վերջո մոռանում ենք մեր կյանքի անախորժ կամ էլ չափից դուրս ցավագին մանրամասները: Բավական է մեջքի վրա պառկած լողալ մակերևույթով ու փակ աչքերով օրորվել անհատակ ջրերի երեսին:
- Շատ տարիներ անց փորձում ես գտնել մի շարք հանելուկների լուծումը, որ ժամանակին հանելուկ չէին, ուզում ես վերծանել կիսով չափ ջնջված գրերը հնագույն մի լեզվի, որի այբուբենն անգամ չգիտես:
- Ինչո՞ւ մարդկանց, որոնց գոյության մասին չէիք էլ կասկածում, որոնց հանդիպում եք կյանքում մի անգամ ու այլևս չեք տեսնի, վիճակված է, ասես ետնաբեմից, այդքան կարևոր դեր խաղալ ձեր կյանքում:
- Ինչ տարօրինակ ճանապարհ պետք է անցնեի` քեզ հասնելու համար:
- Մանկության հիշողությունները հաճախ աննշան մանրամասներ են, որ հառնում են անէությունից:
- Աղետի ու բարոյալքման ժամանակներում, եթե չես ուզում հավասարակշռությունդ կորցնել ու գլորվել ներքև, միակ ելքը որևէ հաստատուն կետ գտնելն է:
Reviews
There are no reviews yet.