Խաղը բաղկացած է 54 (3 տեսակի 18-ական) խաղաքարտերից: Խաղի նպատակն է հավաքել հնարավորինս շատ խաղաքարտ: Կարելի է խաղալ 2 հոգով:

Մասնակիցներից մեկը խառնում է խաղաքարտերը և յուրաքանչյուրին բաժանում 5-ական խաղաքարտ, իսկ մնացած խաղաքարտերը դրվում են մի կողմ հետագա օգտագործման համար: Զեռքերում եղած խաղաքարտերը հարկավոր է գաղտնի պահել մրցակցից Նայելով իրենց խաղաքարտերին մասնակիցները ընտրում են մեկը և բացականչելով «Չին Գա Չունգ» միաժամանակ բացում իրենց խաղաքարտերը և դնում սեղանի կենտրոնում:

Հաղթողը որոշվում է հետևյալ կանոններով.

Թուղթը հաղթում է քարին («թուղթը ծածկում է քարը»):
Քարը հաղթում է մկրատին («քարը կոտրում է մկրատը»)։
Մկրատը հաղթում է թղթին («մկրատը կտրում է թուղթը»)։
Հաղթող մասնակիցը հավաքում է խաղաքարտերը և դնում իր կողքին որպես հաշվի կապուկ: Եթե մասնակիցները բացել են նույն խաղաքարտը, ապա համարվում է ոչ-ոքի, և բացված խաղաքարտերի վրա խաղը շարունակվում է այնքան մինչև մեկը չհաղթի և հավաքի բոլոր բացված խաղաքարտերը:

Յուրաքանչյուր դրված խաղաքարտից հետո հարկավոր է վերցնել մեկ խաղաքարտ սկզբնական կապուկից:

Եթե ոչ-ոքին շարունակվում է այնքան, որ թե՛ մասնակցի, թե՛ կապուկի խաղաքարտերը վերջանում են, ապա մասնկակիցը շարունակում խաղը իր հաղթած խաղաքարտերի կապուկից: Եթե մասնակցի մոտ վերջանում են բոլոր խաղաքարտերը, նա համարվում է պարտված:

Խաղն ավարտվում է այն ժամանակ, երբ մասնակիցների խաղարկվող խաղաքարտերը և կապուկի խաղաքարտերը վերջանում են:

Հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, ով հավաքել է առավելագույն քանակությամբ խաղաքարտ: Եթե մրցակիցների մոտ խաղաքարտերի քանակը հավասար է, ապա մասնակիցները ընտրում են իրենց խաղաքարտերից մեկը և խաղարկելով այն որոշում վերջնական հաղթողին:

Մաղթում ենք հաճելի ժամանց:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Չին Գա Չունգ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...