Հեղինակ | Գրիգորի Գորին |
---|---|
Թարգմանություն | Նունե Թորոսյան |
Խմբագիր | Զավեն Բոյաջյան |
Հրատարակչություն | Անտարես |
Մատենաշար | ԲԵՄ |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2023 |
Էջեր | 392 |
Ֆորմատ | 125 x 160 |
ISBN | 978-9939-98-013-3 |
Լեզու | Հայերեն |
Զանգվածը | 380 գ |
Գրիգորի Գորինի ընտիր պիեսների ժողովածուն ընդգրկում է նրա ստեղծագործական կյանքի տարբեր փուլերում ստեղծված երեք հռչակավոր գործ՝ «Այն նույն Մյունխաուզենը» (1974), «Տունը, որ շինել էր Սվիֆթը» (1980), «Քին IV» (1991, «Բյուրեղապակե Տուրանդոտ» մրցանակ լավագույն ժամանակակից պիեսի համար): Երեք պիեսի կենտրոնում էլ վառ ու արտասովոր անհատի կերպար է՝ լեգենդար բարոն Մյունխաուզեն, մեծ երգիծաբան Ջոնաթան Սվիֆթ, նշանավոր շեքսպիրյան դերասան Էդմունդ Քին: Այս հերոսների ոդիսականը Գորինի ձեռքի տակ վերածվել է աֆորիստիկ իմաստությամբ, տրագիֆարսի խորունկ փայլով ու սրամտության շողերով դրոշմված թատերական հրավառության:
Reviews
There are no reviews yet.