Սիրելի՛ գրքասեր

Կայքը գտնվում է տեխնիկական վերազինման փուլում:

«Պուկ Տիպուկը» մանկական ժամանցային սեղանի խաղ է, որը նախատեսված է 3 տարին լրացած երեխաների և նրանց ընտանիքի անդամների համար։ Խաղը հիմնված է մանկական ուսուցողական ֆիլմաշարի սիրված անիմացված կերպարների վրա և միավորում է խաղը, հեքիաթային միջավայրը և ընտանեկան հաճելի ժամանցը։

Խաղում ներառված են 5 հայտնի հերոսները՝ Պուկը, Տիպուկը, Չարուկը, Արջուլինոն և Թիթին։ Խաղային քարտեզի դաշտերով հերոսները առաջ են շարժվում զառի միջոցով, իսկ խաղը դինամիկ ու հետաքրքիր են դարձնում կերպարների համար նախատեսված դրամիկները։

Դրամիկները 5 տեսակի են՝ յուրաքանչյուր կերպարի համար առանձին խորհրդանիշով․

  • Պուկ — խնձոր

  • Տիպուկ — խաղող

  • Չարուկ — սրվակ

  • Արջուլինո — մեղր

  • Թիթի — թիթեռ

Խաղի սկզբում յուրաքանչյուր մասնակից ստանում է իր 20 դրամիկները, և խաղը սկսվում է ամենափոքր մասնակցից՝ տարիքային աճման կարգով։ Քարտեզի վրա կան տարբեր դաշտեր, որոնք կարող են տալ առավելություն կամ պահանջել վճարում դրամիկներով։ Եթե դրամիկները սպառվել են, մասնակիցը կատարում է տվյալ դաշտում նշված տուգանային առաջադրանքը։

«Պուկ Տիպուկը» զարգացնում է՝

  • թվային մտածողությունը և հաշվելու հմտությունները,

  • ուշադրությունն ու հերթականությանը հետևելը,

  • հաղթահարելու և որոշումներ կայացնելու կարողությունը,

  • սոցիալական հմտությունները և առողջ մրցակցությունը։

Խաղը հաղթում է այն հերոսը, որը առաջինն է հասնում ավարտ դաշտին։ Նույնիսկ այն դեպքում, երբ վերջին զառի նետումը գերազանցում է անհրաժեշտ քայլերի քանակը, մասնակիցը համարվում է հաղթող։

«Պուկ Տիպուկը» իդեալական է ընտանեկան խաղային երեկոների, փոքրիկների առաջին սեղանի խաղերի և համատեղ ուրախ ժամանակ անցկացնելու համար։

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.

Կարող է հետաքրքրել...