Այն ամենը, ինչը ընթերցողը կկարդա այս գրքում, շուրջ 60 տարի ԽՍՀՄ Պետանվտանգության կոմիտեի արխիվներում ու հետախուզության փակ թանգարանում խնամքով ու ամենայան խստությամբ պահպանվում էր «հույժ գաղտնի», «պահպանել հավերժ», «վտանգի դեպքում այրել» մակագրություններով։

Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտը» փաստագրական վեպը առաջին անգամ հասարակությանն է ներկայացնում մի հայորդու, հզոր անհատականության, պրոֆեսիոնալ հետախույզի հերոսական ոդիսականը։ Ընթերցողը առաջին անգամ կծանոթանա հայ ժողովրդի արժանավոր զավակի՝ պետանվտանգության գեներալ-մայոր, քիմիական գիտությունների դոկտոր, 1938-1941 թթ․ԱՄՆ-ում ԽՍՀՄ ռեզիդենտ (հետախուզական ցանցի ղեկավար), 1942-1947 թթ․ ԽՍՀՄ  ՆԳԺԿ արտաքին  հետախուզության պետի տեղակալ, «Էնորմոզի»՝ ԽՍՀՄ «ատոմային» հետախուզության ղեկավար Հայկ Բադալի Հովակիմյանի խորհրդավոր ու դրամատիզմով հարուստ պատմությանը։

Վեպում բոլոր իրադարձությունները, դեպքերը ճշմարտություններ են՝ հիմնավորված արխիվային նյութերով ու փաստաթղթերով։ Հեղինակը տուրք չի տվել գրողի, լրագրողի երևակայությանը։ Գրքում պատմական փաստերը, անցքերը ընթերցողին են ներկայացվում նոր տվյալներով, նոր մեկնաբանությամբ, քանզի բոլոր փաստաթղթերն ու նյութերը գաղտնի ծառայությունների հետախուզական տվյալներ են՝ զերծ քաղաքական նպատակահարմարությունից ու ենթատեքստից։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Ռեզիդենտը | Աշոտ Աղաբաբյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...