5,990 ֏
Հեղինակ | Րաֆֆի |
---|---|
Հրատարակչություն | Անտարես |
Մատենաշար | Դասական կոթողներ |
Կազմ | Կոշտ (սուպեր շապիկ) |
Տարեթիվ | 2021 |
Էջեր | 748 |
Ֆորմատ | 165x235 մմ |
ISBN | 978-9939-76-718-5 |
Լեզու | Հայերեն |
Զանգվածը | 422 գ |
«Սամվել»-ը հայ գրող Րաֆֆու պատմական վեպերից է։ Րաֆֆին «Սամվել»-ը սկսել է գրել է 1884 թ. և ավարտել է 1886 թ.։ Առաջին անգամ հրատարակվել է Թիֆլիսի «Արձագանք» շաբաթաթերթում։ Առանձին գրքով առաջին անգամ լույս է տեսել 1888 թ.։ «Սամվել»-ը համարվում է հայկական գրականության լավագույն կոթողներից մեկը։
Նկարագրելով Հայաստանի ծանր վիճակը 4-րդ դարում, Րաֆֆին ձգտում էր նկարագրել Հայաստանը 19-րդ դարում, երբ այն գտնվում էր Թուրքիայի և Ռուսաստանի տիրապետության տակ։ Ցարական իշխանությունը այրում էր հայկական գրքերը, փակում եկեղեցիները և ոչնչացնում լեզուն։ Րաֆֆին չէր կարող լուռ նայել այդ ամենին։ «Գրելով այս վեպը ես նպատակ եմ ունեցել այդպիսի նկարագիր մեր պատմական անցյալից»-գրել է Րաֆֆին։
«Սամվել» վեպը ներառված է հայկական ուսումնական ծրագրի մեջ։ Դրա հիմնական գաղափարներից են հայրենասիրությունը և ազատագրական պայքարի կոչը։ Բոլոր հերոսները հայրենասիրություն են խորհրդանշում, նույնիսկ կանայք, ովքեր (Աշխենը, Համազասպուհին, թագուհի` Փառանձեմը) պատրաստ են իրենց արյունը թափել հանուն հայրենիքի։
«Սամվել» վեպի համար նյութ է ծառայել Փավստոս Բուզանդի և Մովսես Խորենացու «Հայոց պատմությունները»։ Վեպը բաղկացած է Հառաջաբանից, երեք գլուխներից և փակագծերի մեջ հավելվածից։
Գործողությունը տեղի է ունենում IV դարում Հայաստանում, երբ պարսից արքա Շապուհը գերում է Արշակ Բ-ին, և Հայաստանը մնում է անպաշտպան, Շապուհը Արշակ Բ-ին պահում է Խուժիստանի Անհուշ բերդում։ Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը դավաճանում են հայրենիքը և սկսում են ծառայել Շապուհին, որի դիմաց Շապուհը Մերուժան Արծնունուն խոստանում է հայոց գահը, իսկ Վահան Մամիկոնյանին հայոց սպարապետության պաշտոնը։ Վահան Մամիկոնյանի որդին` Սամվելը, իմանալով հոր դավաճանության մասին, որոշում է հորեղբոր որդու՝ Մուշեղ Մամիկոնյանի հետ պաշտպանել Հայաստանը։ Սամվելը սպանում է իր հորը հայրենիքը և կրոնը դավաճանելու համար։ Իսկ հայկական եկեղեցում պարսկացած մոր արյունով հանգցնում է վերջին պարսկական կրակը իր հայրենիքում։
Առաջին գիրք
Փակագծերի մեջ հավելված
Երկրորդ գիրք
Մեկը արևմուտքում, մյուսը- արևելքում
Ճանապարհները բաժանվում են
Երրորդ գիրք
Reviews
There are no reviews yet.