Ամանորին մեր թիմը որոշել է մի քանի օր հանգստանալ: Շուտով կվերադառնանք հետաքրքիր նորություններով
Սիրով կսպասենք քեզ
+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
6,800 ֏
| Տարիք | 12+ |
|---|---|
| Հեղինակ | Անաբել Սթեդման |
| Թարգմանություն | Նարե Հարությունյան |
| Հրատարակչություն | Newmag |
| Մատենաշար | Newmag Երազ |
| Կազմ | Կոշտ |
| Տարեթիվ | 2024 |
| Էջեր | 356 |
| Ֆորմատ | 140x240 |
| Տառաչափ | 11 |
| ISBN | 978-9939-967-19-6 |
| Լեզու | Հայերեն |
| Զանգվածը | 710 գ |
Սկանդար Սմիթը միշտ երազել է Մայրցամաքից փախչել գաղտնի Կղզի, որտեղ ազատ թափառում են վայրի միեղջյուրները: Նա տարիներ շարունակ նախապատրաստվել է իր Ջերմակունքի քննությանը՝ ամեն տարվա թեստ, որի արդյունքում ընտրվում են մի քանի 13-ամյա Ցամաքաբնակ պատանիներ՝ մարզվելու և միեղջյուրի հեծյալ դառնալու համար: Բայց Սկանդարի քննության օրն ամեն ինչ ծայրահեղ վատ է ընթանում, և նրա հույսերը մարում են… մինչև առեղծվածային կերպարանքը կեսգիշերին թակում է նրա տան դուռն ու հայտնում․ «Կղզին վտանգված է, և Սկանդարը պետք է արձագանքի նրա կանչին»։ Սկանդարը մղվում է էպիկական, երկնային մարտերի, վայրի միեղջյուրների հետ վտանգավոր բախումների և միեղջյուրների բանակ հավաքող աներևույթ չարագործի մասին լուրերի աշխարհ: Եվ որքան մտերմանում է իր նոր ընկերների ու հեծյալների համայնքի հետ, այնքան ավելի դժվար է դառնում սեփական գաղտնիքները պահելը, հատկապես երբ հայտնաբերում է, որ նրանց կյանքը գուցե ավելի մեծ վտանգի տակ է, քան ինքը երբևէ պատկերացրել է:
Ճախրե՛ք հերոսների և միեղջյուրների զարմանահրաշ աշխարհում, որպիսին նախկինում երբեք չեք տեսել։
Only logged in customers who have purchased this product may leave a review.
Reviews
There are no reviews yet.