Աննա Կոնջորյանի «Վերելք» գիրքը պատմում է Սիներջի(«Synergy») ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի կյանքի ու գործունեության մասին։ Ընդհանրության մեջ այն հաջողության պատմություն է, նման այն պատմություններին, որ գրվում են հայտնի արվեստագետների, մարզիկների կամ գործարարների մասին։ Դրանք կոչված են օգնելու ընթերցողներին, ոգեշնչելու, մոտիվացնելու, հաճախ գործնական խորհուրդներ են պարունակում։ Այս գիրքը, սակայն, առանձնանում է այս ժանրի մեզ հայտնի օրինակներից, քանի որ գրված է հայ մարդու մասին։ Մարդու մասին, որ իր ճանապարհը սկսելով փոքր խորհրդային երկրում, հնարավորությունների տեսանկյունից շատ սահմանափակ պայմաններում, գիտելիքների, կամքի, անդուլ աշխատանքի, խիզախության ու հետևողականության շնորհիվ կարողանում է ստեղծել միջազգայն ճանաչում ունեցող ՏՏ ընկերություն։ Թվում է, որ կյանքի դժվարություններն ու փորձությունները, տարբեր խոչնդոտների հաղթահարումը պետք է, որ փոխեին գրքի հերոսին, սակայն զարմանալի է, որ Աշոտ Հովհաննիսյանը մեծ հաջողությունների հասնելով բիզնեսում, կարողանում է պահպանել իր, և թերևս, յուրաքանչյուր մարդու համար կարևոր հոգևոր արժեքները՝ սեր, բարեկամություն, ընկերություն, հիացում արվեստով, առողջ ապրելակերպի ձգտում։ Աշոտը լրջորեն զբաղվում է երաժշտությամբ, թենիսով, շախմատով, լեռնագնացությամբ։ Այս ամենի շնորհիվ Աննա Կոնջորյանի գրքի հերոսը կարողանում է հասնել կյանքի ու աշխատանքի հարաբերության մի ներդաշնակության, որը հաջողության հասնելու ու երջանիկ լինելու գլխավոր գրավականն։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Վերելք․ Աշոտ Հովհաննիսյան | Աննա Կոնջորյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...