Գրքում ներառված են հայ մեծանուն դերասան Սոս Սարգսյանի «Լակոտը», «Ոտնամաններս» և «Ընդհատում» վիպակները, որոնք յուրովի են բացահայտում թատրոնի և կինոյի նվիրյալին: Գրքի վերջում առանձին բաժնով ներկայացված են Սոս Սարգսյանի՝ տարբեր առիթներով ու ժամանակներում արտահայտած ասույթներ, որոնք վերաբերում են հային, հայոց լեզվին, հայրենիքին ու մարդկային կյանքի ընթացքին:

Քսաներորդ դարի մշակութային տաշտից նախախնամությունը, որպես մերան, որպես մայա, որպես մակարդ, որպես պատվաստ, որպես թթխմոր, Սոս Սագսյանին պահեց քսանմեկի համար: Իրեն վիճակվեց բոլոր դարասկզբներին հատուկ անկանոն, հեղափոխական ու կեղծ հեղափոխական քաոսի մեջ փորձել պահպանել արդեն ձեռքբերվածը՝ հայի որակը, հայի կերպարը, հայի տեսակը:

Ռուբեն Հովսեփյան

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Վիպակներ | Սոս Սարգսյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...