1,990 ֏
Հեղինակ | Հուսիկ Արա |
---|---|
Խմբագիր | Հասմիկ Հակոբյան |
Հրատարակչություն | Անտարես |
Մատենաշար | Հայ ժամանակակից պոեզիա |
Կազմ | Փափուկ |
Տարեթիվ | 2015 |
Էջեր | 176 |
Ֆորմատ | 120x200 մմ |
ISBN | 978-9939-51-791-9 |
Լեզու | Հայերեն |
Զանգվածը | 164 գ |
«Տան դուռը» Հուսիկ Արայի բանաստեղծությունների, պոեմների և էսսեի ժողովածուն է, որն ամփոփում է հեղինակի 2011-2014թթ. չափածո ստեղծագործությունները։ Նորանկախ պետականության արժևորումն է, Նոր Հայաստանի շոշափվող իրականությունը, նաև հեղափոխության ու պատերազմի արանքում կորած սերնդի ողբերգությունն ու արժեքների անկումը։ Գրքում առանձին շարքերով ընդգրկված են նաև սիրային բանաստեղծություններ և սաղմոսներ:
Հեղինակն իր գրքի մասին ասել է. «Իմ սերունդը ձևավորվել է 1988-ին Ազատության հրապարակում, և ես մշտապես քաղաքացիական իմ դիրքորոշումն ունեմ թե´ որպես մարդ, թե´ որպես գրող։ Այս գրքում այն երևում է հատկապես «Նոր Հայաստան» շարքում՝ անհատի և երկրի բախման մեջ, երևում է նաև «Ազատության հրապարակը» շարքում. որ ազատությանն ու անկախությանը մենք կարծես դեռ պատրաստ չենք, դեռ «մեր վրայով չէ այդ հագուստը»… Սակայն անկախությունը միակ բանն է, որի համար պատրաստ եմ արյունս տալ։ Անկախությունը բարձր է ամեն ինչից։ Եվ ես փորձում եմ լինել ոչ միայն անկախության շրջանում ստեղծագործող, այլև անկախությունը ներկայացնող գրող»:
Reviews
There are no reviews yet.