Մարիամ Պետրոսյանի «Տունը, որտեղ…» վեպն առաջին անգամ հրատարակվել է 2009 թ.: Երեք գրքից բաղկացած այս ստեղծագործության մեջ վառ և յուրահատուկ կերպով նկարագրվում է փակ հասարակությունը, դրա բնութագրական առանձնահատկությունները, նոր միջավայրում նորեկի մերվելու նրբերանգները: «Տունը» հաշմանդամ երեխաների փակ դպրոց է, որի տարածական ու ժամանակային կոորդինատները դժվար է պարզել: Ֆանտաստիկ, մոգական մոտիվները սյուժեում էական դեր են խաղում, իսկ Տունը վերածվում է միստիկական միջավայրի: Գիրքը թարգմանվել է 11 լեզուներով և արժանացել է մի շարք մրցանակների: «Русская премия» գրական մրցանակի դափնեկիր է «Մեծ արձակ» ժանրում (2009 թ.): Հայերեն ներկայացվում է առաջին անգամ:

Քաղաքի ծայրամասում, սովորական նորակառույց շենքերի շարքում, վեր է խոյանում Մոխրագույն Տունը, որտեղ ապրում են Ծխամոլը, Սֆինքսը, Կույրը, Լորդը, Տաբակին, Մակեդոնացին, Սևը և այլք: Հայտնի չէ՝ արդյոք Լորդն իսկապե՞ս սերում է վիշապների ազնվական ընտանիքից, բայց Կույրը հաստատ չի տեսնում, իսկ Սֆինքսն իմաստուն և առեղծվածային է: Տաբակին, իհարկե, շնագայլ չէ, թեև սիրում է օգուտ քաղել ուրիշների բարիքներից: Տանը յուրաքանչյուրն ունի իր մականունը, և ամեն ոք մեկ օրում ապրել է այնտեղ այնքան բուռն և հագեցած իրադարձություններ, որ մենք՝ Արտաքին աշխարհում ապրողներս, շատ հաճախ նույնիսկ մի ամբողջ կյանքի ընթացքում չենք հասցնում ապրել, զգալ ու անցնել այդքան թոհուբոհով: Տունը յուրքանչյուրին ընդունում կամ մերժում էր յուրովի: Այն ամփոփում էր բազմաթիվ գաղտնիքներ, իսկ տարօրինակ «կմախքները պահարաններում» անտեսանելի աշխարհի ամենահասկանալի ակնյունն են, որտեղ Արտաքին աշխարհից ոչ ոք մուտք չունի, որտեղ դադարում են գործել տարածություն-ժամանակի սովորական օրենքները: Տունը շատ ավելին է, քան պարզապես գիշերօթիկ դպրոց, որտեղ ապրում են ծնողներից լքված երեխաներ: Տունը նրանց առանձին տիեզերքն է:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Տունը, որտեղ… Ծխամոլը (գիրք 1) | Մարիամ Պետրոսյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...