«Փոփոխության քամին». Ի՞նչ կարող է անել այգեպանը, երբ իր այգին ոռոգելու համար ջուր չունի։ Ստիպված պիտի ծառերը թողնի իրենց բախտին։ Կգոյատեւեն՝ կգոյատեւեն, կչորանան՝ կչորանան։

Միայն թե ջուր կար։ Քիչ, բայց կար։ Սակայն այն բաժին էր հասնում ոչ բոլոր ծառերին։ Հարյուր ծառից լավ բերք էր տալիս հինգը, եւս տասնհինգ-քսանը տալիս էին սակավ բերք, նույնքան ծառ պարզապես դիմանում էր ու չէր չորանում, իսկ մնացածը… Մնացածը չորանում էին։

Մինչդեռ կարելի էր այնպես բաշխել ջուրը, որ բաժին հասներ բոլոր ծառերին։ Եվ զուգահեռ փորել նոր առուներ։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Փոփոխության քամին | Աբել Միքայելյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...