2,400 ֏
Հեղինակ | Երազիկ Հարությունյան |
---|---|
Հրատարակչություն | Զանգակ |
Կազմ | Փափուկ |
Տարեթիվ | 2019 |
Էջեր | 56 |
Ֆորմատ | 200x280 մմ |
ISBN | 978-9939-68-746-9 |
Լեզու | Հայերեն, Ռուսերեն |
Զանգվածը | 124 գ |
Այս տետրը նախատեսված է օգտագործելու «Փոքր Մհեր» դասագիրքին զուգահեռ, որը ստեղծվել է Ռուսաստանում հայ երեխաներին հայոց լեզու ուսուցանելու համար։ Դասագրքի ընդգրկած բառապաշարը և շոշափած թեմաները լիովին բավարարում են 5–14 տարեկան երեխաների՝ առօրյայում հայերեն հաղորդակցվելու պահանջմունքները։
Դասագիրքն ուղեկցվում է բոլոր 25 դասերը հնչեցնող ձայներիզով և երկու աշխատանքային տետրերով։
«ԱՅԲ» տետրը նախատեսված է 5–7 տարեկան երեխաների համար, որոնք դեռևս իրենց առաջին լեզուն յուրացնելու և ամրապնդելու փուլում են: Նրանք հայերեն բանավոր խոսքի հետ միասին կարող են ճանաչել հայերեն տպագիր տառերը և կարդալ բառեր, փոքրիկ, պարզ նախադասություններ։ Տետրի առաջադրանքները նպաստում են հայերեն խոսքի զարգացմանը, բառապաշարի ձևավորմանը։
«ԲԵՆ» տետրը ձևավորում կամ կատարելագործում է 8–14 տարեկան երեխաների հայերեն գրելու և կարդալու կարողություններ ու հմտություններ։ Նրանով կարելի է առաջնորդվել ցանկացած այբբենարանով տառուսուցումը ավարտելուց հետո, դասագրքով բանավոր խոսք ուսուցանելու ընթացքում կամ պարզապես «Այբ» տետրով տառաճանաչ դառնալուց հետո։
«ԲԵՆ» տետրի առաջին 12 դասերը բաղկացած են 2 մասից։ 1–ին մասը այն երեխաների համար է, որոնք նոր են սովորում գրել և կարդալ։ Նրանք 2–րդ մասը կարող են կատարել գրքի դասերին զուգահեռ, բանավոր։ Իսկ այն երեխաները, որոնք արդեն տառաճանաչ են, գիտեն գրել և կարդալ հայերեն, 2–րդ մասի վարժությունները կատարում են գրավոր։ 13–րդ դասից հետո ընդհանուր գրավոր դասեր են բոլոր երեխաների համար։
Այս տետրի հետաքրքիր, աշխույժ վարժություններն ու առաջադրանքները երեխաներին սովորեցնում են պարզ, գործնական քերականություն և ամրապնդում են գրքի համապատասխան թեման։
Reviews
There are no reviews yet.