Խաղը ներկայացնում է չորս երկրաչափական պատկեր՝ յուրաքանչյուրը՝ չորս տարբեր գույնի։ Պատկերները տեղադրվում են հարթակի համապատասխան սյուներին։

  • Համադրեք տարբեր պատկերները և ստացեք Ձեր ցանկացած «կառույցը», օրինակ՝ տուն։
  • Ընտրեք պատկերներից մեկը։ Երեխայի հետ հաշվեք անցքերը, ուղղորդեք գտնել տեղադրման դաշտը և համապատասխան թվով սյուները։
  • Երեխային ցույց տվեք պատկերներից մեկը՝ նշելով գույնը։ Ապա խնդրեք գտնել նույն գույնի մյուս պատկերները։ Դա կնպաստի գունաճանաչությանը և խմբավորելու հմտությանը։
  • Այնուհետև կարող եք հաշվել, թե այդ գույնի քանի պատկեր կա։ Դա կնպաստի պարզ թվաբանական հմտությունների զարգացմանը։
  • Բոլոր պատկերներն անկանոն շարեք սեղանին և երեխային խնդրեք խմբավորել ըստ ձևի։ Դա կնպաստի ուշադրության և մտածողության զարգացմանը։
  • Երեխային խնդրեք գտնել և տալ Ձեր ուզած գույնի պատկերը, օրինակ՝ կապույտ շրջանը։
  • Այնուհետև բարդացրեք առաջադրանքը՝ խնդրելով գտնել տարբեր գույների մի քանի պատկեր, օրինակ՝ կապույտ շրջանը, վարդագույն կամ կարմիր քառակուսիները։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “4 երկրաչափական պատկեր”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...