Արտադրող | BrainBox |
---|---|
Տարիք | 8+ |
Մասնակիցներ | 1+ |
Քարտեր | 64 |
Չափս | 120x120x120 մմ |
Լեզու | Ռուսերեն |
Զանգվածը | 800 գ |
Դժվար է պատկերացնել մեր կյանքը առանց ավանդական լապտերի, հեռախոսների և ինտերնետի: Գիտելիքի արկղ «Մեծ գյուտերը» բաղկացած է 64 գունավոր պատկերազարդ քարտերից, որոնց միջոցով հնարավոր կլինի իմանալ երբ, և ում կողմից են ստեղծվել մեր սպառման առավել կարևոր իրերը:
Արկղում առկա է՝
✔️Քարտ – 64
✔️Կանոնների քարտ – 1
✔️Ավազե ժամացույց – 1
✔️Զառ – 1
Խաղի նպատակը՝ հավաքել առավելագույն քանակությամբ քարտեր 10 րոպեում:
Երկու և ավելի խաղացողների համար
1. Եթե դուք խաղացողներից ամենափոքրն եք, ապա արկղից քարտ վերցրեք: Շրջեք ավազե ժամացույցը և 10 վայրկյանի ընթացքում ուշադիր ուսումնասիրեք քարտի նկարը:
2. Փոխանցեք քարտը մյուս խաղացողին և գցեք զառը:
Պատասխանեք ձեզ ընկած հարցին (օրինակ, եթե ընկել է թիվ երկուսը, ապա դուք պատասխանում եք երկրորդ հարցին):
3. Մյուս խաղացողը ստուգում է ձեր պատասխանը նկարի վրա:
4. Եթե պատասխանը ճիշտ է, քարտը պահեք ձեզ մոտ: Եթե սխալ է, քարտը վերադարձրեք արկղ, և արդեն մյուս խաղացողն է արկղից քարտ ընտրում:
5. Հաղթում է այն խաղացողը, ով 10 րոպեում կհավաքի առավելագույն քանակությամբ քարտեր:
Մեկ խաղացողի համար
1. Շրջեք ավազե ժամացույցը և 10 վայրկյանի ընթացքում ուսումնասիրեք նկարը:
2. Շրջեք քարտը և գցեք զառը: Օրինակ, եթե ընկել է թիվ երկուսը, ապա դուք պատասխանում եք երկրորդ հարցին:
3. Եթե ճիշտ եք պատասխանել հարցին, քարտը պահեք ձեզ մոտ: Եթե սխալվել եք, քարտը վերադարձրեք արկղ:
Հաշվեք, թե քանի քարտ կունենաք դուք 10 րոպե անց:
Reviews
There are no reviews yet.