Սա բացահայտող խաղ է, որն առաջարկում է ձեզ և ձեր երեխային դառնալ այս իրական աշխարհի հյուրերը: Զինվեք լավ տրամադրությամբ և առաջ…
Ձեզ սպասում են հետաքրքրաշարժ փաստեր և հետաքրքիր հարցեր: Երեխան կանցկացնի հետաքրքիր ժամանակ՝ լի դրական հույզերով, և միևնույն ժամանակ կզարգանա տրամաբանությունը, հիշողությունը և համակենտրոնացումը: «Գիտելիքների արկղը», իսկապես օգնում է երեխայի զարգացմանը:

Արկղում առկա է՝
✔️Քարտ – 70
✔️Կանոնների քարտ – 1
✔️Ավազե ժամացույց – 1
✔️Զառ – 1

Խաղի նպատակը՝ հավաքել առավելագույն քանակությամբ քարտեր 10 րոպեում:
Երկու և ավելի խաղացողների համար
1. Եթե դուք խաղացողներից ամենափոքրն եք, ապա արկղից քարտ վերցրեք: Շրջեք ավազե ժամացույցը և 10 վայրկյանի ընթացքում ուշադիր ուսումնասիրեք քարտի նկարը:
2. Փոխանցեք քարտը մյուս խաղացողին և գցեք զառը:
Պատասխանեք ձեզ ընկած հարցին (օրինակ, եթե ընկել է թիվ երկուսը, ապա դուք պատասխանում եք երկրորդ հարցին):
3. Մյուս խաղացողը ստուգում է ձեր պատասխանը նկարի վրա:
4. Եթե պատասխանը ճիշտ է, քարտը պահեք ձեզ մոտ: Եթե սխալ է, քարտը վերադարձրեք արկղ, և արդեն մյուս խաղացողն է արկղից քարտ ընտրում:
5. Հաղթում է այն խաղացողը, ով 10 րոպեում կհավաքի առավելագույն քանակությամբ քարտեր:

Մեկ խաղացողի համար
1. Շրջեք ավազե ժամացույցը և 10 վայրկյանի ընթացքում ուսումնասիրեք նկարը:
2. Շրջեք քարտը և գցեք զառը: Օրինակ, եթե ընկել է թիվ երկուսը, ապա դուք պատասխանում եք երկրորդ հարցին:
3. Եթե ճիշտ եք պատասխանել հարցին, քարտը պահեք ձեզ մոտ: Եթե սխալվել եք, քարտը վերադարձրեք արկղ:
Հաշվեք, թե քանի քարտ կունենաք դուք 10 րոպե անց:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “BrainBox. Мир Динозавров”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...