Ամբողջ աշխարհը մեկ արկղում Ձեր երեխաների համար: Խաղում ներկայացված է 71 երկների այցեքարտեր: Երեխաները այդ երկրների մասին կարող են իմանալ ամենահետաքրքիրը՝ մայրաքաղաքների, դրոշների, տեսարժան վայրերի, մշակութային և աշխարհագրական առանձնահատկությունների և այլնի մասին:
Ուղարկե՛ք Ձեր երեխաներին երևակայական ճանապարհորդության աշխարհի բոլոր երկրներ: Ցույց տվե՛ք նրանց զարմանալի և անսահման հետաքրքիր աշխարհը: Արդյունքում կստանաք հաճելի տրամադրություն, երեխաների ժպիտներն ու շնորհակալությունը հաճելի նվերի համար:

Արկղում առկա է՝
✔️Քարտ – 71
✔️Կանոնների քարտ – 1
✔️Ավազե ժամացույց – 1
✔️Զառ – 1

Խաղի նպատակը՝ հավաքել առավելագույն քանակությամբ քարտեր 10 րոպեում:
Երկու և ավելի խաղացողների համար
1. Եթե դուք խաղացողներից ամենափոքրն եք, ապա արկղից քարտ վերցրեք: Շրջեք ավազե ժամացույցը և 10 վայրկյանի ընթացքում ուշադիր ուսումնասիրեք քարտի նկարը:
2. Փոխանցեք քարտը մյուս խաղացողին և գցեք զառը:
Պատասխանեք ձեզ ընկած հարցին (օրինակ, եթե ընկել է թիվ երկուսը, ապա դուք պատասխանում եք երկրորդ հարցին):
3. Մյուս խաղացողը ստուգում է ձեր պատասխանը նկարի վրա:
4. Եթե պատասխանը ճիշտ է, քարտը պահեք ձեզ մոտ: Եթե սխալ է, քարտը վերադարձրեք արկղ, և արդեն մյուս խաղացողն է արկղից քարտ ընտրում:
5. Հաղթում է այն խաղացողը, ով 10 րոպեում կհավաքի առավելագույն քանակությամբ քարտեր:

Մեկ խաղացողի համար
1. Շրջեք ավազե ժամացույցը և 10 վայրկյանի ընթացքում ուսումնասիրեք նկարը:
2. Շրջեք քարտը և գցեք զառը: Օրինակ, եթե ընկել է թիվ երկուսը, ապա դուք պատասխանում եք երկրորդ հարցին:
3. Եթե ճիշտ եք պատասխանել հարցին, քարտը պահեք ձեզ մոտ: Եթե սխալվել եք, քարտը վերադարձրեք արկղ:
Հաշվեք, թե քանի քարտ կունենաք դուք 10 րոպե անց:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “BrainBox. The World”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...