«Have a Nice Day! Գրեթե սիրային պատմություն». Արդյոք հնարավո՞ր է աղբանոցում հայտնաբերել Լուդոլֆ Լիբերտի և Կարլ Պադեգի նկարները։ Արդյոք հնարավո՞ր է կաթոլիկների դպրոցի ֆուտբոլի անհաղթ թիմին «մի լավ դաս տալ»։ Ինչպե՞ս խուսափել Կապիկի և Չաղի տված կոճակները կուլ տալուց։ Ի՞նչ է անում նախկին նոտարը աղբանոցում։ Արդյոք Ամերիկայից Լատվիա տեղափոխված դասընկերուհին կարո՞ղ է դառնալ «ամենայուրայինը»։ Այս հարցերը պարզ պատասխաններ են ակնկալում, և դրանք կարելի է գտնել այս գրքում։ Դաումանտը սովորական, բայց միաժամանակ շատ յուրահատուկ տղա է, որի ծնողները մահացել են ավտովթարից։ Չորս տարի նրան ֆուտբոլի գնդակի նման մի բարեկամից մյուսի մոտ են ուղարկել։ Տղան սկզբում հատուկ դպրոց է հաճախել, ապա սովորական դպրոց տեղափոխվել, որտեղ, տարբեր դժվարություններ հաղթահարելով, ոչ միայն ընկերացել է համադասարանցիների հետ, այլև զգացել առաջին սիրո թրթիռը։ Ծաղրանքների ենթարկվող Դաումանտին հաջողվում է անգամ դպրոցի հերոս դառնալ, օրինակ, երբ կաթոլիկների դպրոցի թիմի հետ ֆուտբոլի խաղում դառնում է երկու գոլի պատվավոր հեղինակ։ Այս պատմությունը, որի հեղինակին չի կարելի մեղադրել հումորի բացակայության պատճառով, ընդհանուր առմամբ առօրյայի, երբեմն նաև տխուր իրադարձությունների մասին է։ Ընթերցողի մեջ հարց է առաջանում՝ ինչո՞ւ են Դաումանտին շրջապատում ամենակարողներ ու ճուտոներ, որոնք չեն զլանում օգտագործել իրենց յուրահատուկ բառապաշարի «մարգարիտները»։ Այն պահին, երբ թվում է՝ Դաումանտն այլևս չի դիմանա, միայնակ է, նրա կողքին հայտնվում է Իլզիտեն։ Այս գիրքը կարդալիս եւ՛ երեխաների, եւ՛ մեծերի դեմքերին ժպիտ է հայտնվում։ Գուցե նաեւ ծիծաղ։ Լիաթոք ծիծաղ։ «HAVE A NICE DAY! Գրեթե սիրային պատմություն»-ը նաև դեռահասների առաջին սիրո մասին է։

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “Have a Nice Day! Գրեթե սիրային պատմություն | Յուրիս Զվիրգզդինշ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...