Պատմությունը տեղի է ունենում Նյու Յորքում (ԱՄՆ) 1945-1955 թվականներին: Այդ ժամանակ քաղաքին տիրում էին 5 տարբեր Սիցիլիական մաֆիոզ ընտանիքներ՝ Տատալիա, Բարզինի, Ստրաչի,Կունեո և Կոռլեոնե։ Գրքի հերոսը Դոն Վիտո Կոռլեոնեն է` Կոռլեոնե ընտանիքի կնքահայրը։ Նա հիմնադրում է Նյու Յորքի ամենահզոր ընտանիքը, որը հարստացել է ձիթապտղի յուղի բիզնեսով։ Դոնը ունի 3 տղա՝ Մայքլը, Ֆրեդոն և Սոնին: Սոնին ու Ֆռեդոն օգնում են իրենց հորը իր գործերում, բայց Մայքլը ավելի հեռու է ընտանեկան բիզնեսից։ Այսպես կյանքը առաջ է գնում մինչ այն օրը, երբ Սոլոցոն գալիս է Դոնից իր օգնությունը խնդրելու թմրանյութերի առք ու վաճառքի համար։ Դոնը մերժում է, բայց Սոնին ցույց է տալիս, որ հետաքրքրված է այդ բիզնեսով։ Այդ իսկ պատճառով Սոլոցոն մահափորձ է կազմակերպում Վիտո Կոռլեոնեի դեմ, որ կարողանա բանակցել նրա որդու հետ։ Նրա ծրագրերը ձախողվում են, քանի որ Դոնը վիրավորվում է, բայց չի մահանում։ Այս մահափորձը ընդունելով որպես խիստ վիրավորանք` Մայքլը որոշում է վերադառնալ ընտանիք և վրեժխնդիր լինել։

ամերիկացի գրող Մարիո Պյուզոյի 1969 թվականին հրատարակված վեպը, որը հեղինակին բերեց մեծ հարստություն և համաշխարհային ճանաչում։ Այս վեպի հիման վրա Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան նկարահանել է համանուն ֆիլմաշարը` բաղկացած երեք ֆիլմերից։

Վիքիպեդիա

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “The Godfather | Mario Puzo”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են