Հեղինակ | Արտակ Շաքարյան |
---|---|
Հրատարակչություն | Վերնատուն |
Կազմ | Փափուկ |
Տարեթիվ | 2015 |
Էջեր | 128 |
Ֆորմատ | 140x210 մմ |
ISBN | 978-9939-1-0148-4 |
Լեզու | Անգլերեն |
Զանգվածը | 133 գ |
Ինչպես «Փաստարկներ Հայոց ցեղասպանության մասին» գրքի նախաբանում է նշվում, թվում է, թե հայ հասարակությունը լիովին տեղեկացված է Հայոց ցեղասպանության մանրամասներին:
Սակայն իրականում Հայոց ցեղասպանության մեր հասարակության անդամների զգալի մասի գիտելիքները ո′չ հիմնավոր են ու ո′չ էլ, առավել ևս, փաստարկված:
Մինչդեռ նշված հիմնախնդիրների վերաբերյալ թերի տեղեկացված հայ երիտասարդները, արտասահմանում զանազան առիթներով հանդիպելով թուրք և ադրբեջանցի՝ համապատասխան կառույցների կողմից նախօրոք պատրաստված անձանց, հաճախ դժվար իրավիճակներում են հայտնվում:
«Ուղեցույց երիտասարդ դեսպանին» աշխատանքը ուղղված է լրացնելու այս բացը:
Առաջնային թիրախ խմբի մեջ մտնում են այս կամ այն ծրագրով արտասահման մեկնող երիտասարդները:
Երկրորդական թիրախ խմբի մեջ են մտնում պատմությամբ հետաքրքրվող լայն շերտերը, ինչպես նաև՝ թեմայի վերաբերյալ հետաքրքրություն ցուցաբերող արտասահմանցիները, քանի որ նյութերը թարգմանվելու են անգլերեն:
Գրքի շրջանակներում ուսումնասիրվել է Հայոց ցեղասպանության մասին թուրքական գրականությունն ու հակահայկական կայքերի քարոզչական բնույթը:
Այս բնագավառի ճանաչված հայ մասնագետների հետ քննարկվել են թուրքական ժխտողական հիմնական թեզերը, համատեղ փորձ է արվել վերջիններից տալ հնարավորինս հիմնավոր, սեղմ և ընդգրկուն պատասխաններ:
Գրքում մասնավորապես քննարկվում են Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, Ցեղասպանությանը զոհ գնացած հայերի թիվը, հայերի ինքնապաշտպանությունները, բռնագաղթի՝ որպես բնաջինջ գործիքի օգտագործումը, ինչպես նաև օսմանյան դատարանի կողմից հայերի կոտորածների դատապարտումը:
Գիրքը նախատեսված է արտասահման մեկնող երիտասարդների համար, ովքեր այս կամ այն ձևաչափով քննարկելու են Հայոց ցեղասպանությունը կամ հանդիպումներ են ունենալու թուրք գործընկերների հետ:
Գիրքն անշուշտ շատ հետաքրքիր և ուսանելի կլինի Հայոց ցեղասպանության պատմությամբ հետաքրքրված ընթերցողների լայն շրջանակի համար:
Աշխատանքը բաժանված է մի շարք մասերի, որոնք թույլ են տալիս անհրաժեշտ խորությամբ և ամբողջական ըմբռնել և հասկանալ գրքում ներկայացվող հիմնախնդիրները:
Reviews
There are no reviews yet.