Սպիտակ Ժանիքի հայրը գայլ էր, իսկ մայրը՝ Կիչին, կիսով չափ գայլ, կիսով չափ շուն։ Նա ծնվել է Հյուսիսային Ծայրամասում և միակ ողջ մնացածն էր ծնվածներից։ Հյուսիսում հաճախ ստիպված էին լինում քաղցած մնալ և դա էլ նրա քույրերի և եղբայրների մահվան պատճառն էր։ Հայրը՝ միաչքանի գայլը, շուտով զոհվում է լուսանի հետ անհավասար մարտում։ Գայլուկը և մայրը մնում են միայնակ։
Աշխարհը լի է անակնկալներով և դեպի ակունքն ընկած ճանապարհին գայլուկը հանդիպում իրեն անհայտ արարածներին՝ մարդկանց։ Պարզվում է նա տեր ունի՝ Մոխրագույն Կուղբը։ Մոխրագույն Կուղբը նորից դառնում է Կիչիի տերը։ Նրան է այժմ պատկանում նաև գայլուկը, որին նա տալիս է Սպիտակ Ժանիք անունը։ Սպիտակ Ժանիքին դժվար է հարմարվել հնդկացիների բնակատեղում նոր կյանքին՝ նա ստիպված է անդադար պաշտպանվել շների հարձակումներից, ստիպված է խստորեն հետևել մարդկանց կանոններին, որոնց նա համարում է աստվածներ, հաճախ կոպիտ, երբեմն արդարացի…

Ստեղծագործությունը առաջին անգամ հրատարակվել է «The Outing Magazine» ամսագրի մի քանի համարներում՝ 1906 թվականի մայիսից մինչև հոկտեմբեր ամիսները։ Գրքում պատմվում է 19-րդ դարի վերջերին Ալյասկայի Ոսկե տենդի ժամանակներում ընտելացված գայլի ճակատագրի մասին։ Ընդ որում, ստեղծագործության մեծ մասը ցույց է տրված կենդանու աչքերով, և, մասնավորապես, Սպիտակ Ժանիքի։ Վեպում նկարագրվում է մարդու և կենդանիների միջև տարբեր վարքի և փոխհարաբերությունների մասին՝ բարի և չար։

Վիքիպեդիա

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “White Fang | Jack London”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են