Ինչպես խաղալ՝
? Գիրքը կարդալիս փորձեք տարբեր ձայներով և առոգանությամբ ընթերցել՝ կարծես բեմադրելով: Այնուհետև կարող եք խնդրել երեխային, որպեսզի որևէ դեր ինքն ընտրի և ինքը փորձի բեմադրել:
? Կարող եք հեքիաթի հերոսներին նկարել և խոսել նրանց մասին:
? Երբ երեխան դեռ հեքիաթին ծանոթ չէ, խնդրեք նայել գրքում պատկերված նկարներին և պատմություն հորինել:
? Մինչև հեքիաթի ավարտը կարդալը խնդրեք երեխային իր սեփական ավարտը մտածել հեքիաթի համար:
? Հեքիաթը կարդալուց հետո խնդրեք երեխային վերարտադրել այն:
? Երեխայի հետ խոսեք հեքիաթի մասին: Կարող եք քննարկել հետևյալ հարցերը՝
? Հեքիաթի ո՞ր հատվածն է քեզ շատ դուր եկել:
? Ո՞ր հերոսին ես հավանել, որին՝ ոչ:
? Քո կարծիքով ինչու՞ այս հերոսը այսպես վարվեց:
? Ինչպե՞ս դու կվարվեիր հերոսի փոխարեն:
? Քո կարծիքով ի՞նչ էր զգում այս իրավիճակում հերոսը և
ինչո՞ւ:
? Կա՞ր ինչ-որ բան, որ քեզ դուր չեկավ այս պատմության մեջ:
? Ի՞նչը կփոխեիր հեքիաթի մեջ:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Փայտե Հեքիաթի Գիրք – Փազլ. Երեք Խոզուկներ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...